«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է շիրակցիների հետ
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը «Արագած» մարզամշակութային կենտրոնի դահլիճում հանդիպում է գյումրեցիների հետ:
Ավելի վաղ Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն էր տարածել, որ նախաձեռնել է մարզային այցելություններ:
«Սիրելի՛ գյումրեցիներ, մեզ համար կարևոր է ձեր մասնակցությունն այդ հանդիպմանը, որի ընթացքում հնարավորություն կունենաք ձեզ հուզող հարցերը քննարկել Վազգեն Մանուկյանի հետ»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ: