10 000 եվրո. Սլովակիան տուգանք է սահմանել հակակորոնավիրուսային պատվաստումների հաջորդականությունը խախտելու համար
Սլովակիայի խորհրդարանը երկրում 10 հազար եվրոյի չափով տուգանք է սահմանել կորոնավիրուսի դեմ պատվաստման հաջորդականությունը խախտելու համար։ Այս մասին հայտնում է «Միռ 24»-ը՝ TAZ-ին հղումով:
Իշխանությունների կարծիքով՝ նման միջոցառումը կօգնի կանխել առողջապահական ոլորտի աշխատողների և պաշտոնատար անձանց հարազատների և ընկերների պատվաստումների դեպքերը, որոնք կարող են օգտվել իրենց պաշտոնական դիրքից ու խախտել հաջորդականությունը:
Այս առնչությամբ հաղոդվում է, որ Չեխիայի պետական բժշկական ինստիտուտի տնօրեն Պավել Բժեզովսկին հինգշաբթի կորցրել է պաշտոնը պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Հիշեցնենք՝ Սլովակիայում կորոնավիրուսի դեմ բնակչության զանգվածային պատվաստումը սկսվել է դեկտեմբերի 26-ին: Երկիրը ստացել է Pfizer-ի և BioNTech- ի համատեղ արտադրած պատվաստանյութի խմբաքանակը: Առաջին հերթին պատվաստվում են առողջապահական ոլորտի աշխատողները, տարեցները, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաները: