Աշխարհում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 697 000 նոր դեպք է գրանցվել
Աշխարհում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 697 485 նոր դեպք է գրանցվել, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալներին:
Վերջին 24 ժամում վիրուսից մահացածների թիվը կազմել է 15 835, իսկ ընդհանուր մահացության ցուցանիշը կազմել է 1 970 741: Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 91 061 072-ի:
ԱՀԿ վիճակագրությունը հիմնվում է միայն պետությունների կողմից տրամադրված և պաշտոնապես հաստատված տեղեկությունների վրա:
Մեկ օրում արձանագրված դեպքերի 54 տոկոսից ավելին բաժին է ընկնում Հյուսիսային և Հարավային Ամերիկային (352 273), երկրորդ տեղում է Եվրոպայի տարածաշրջանը (248 308), երրորդ տեղում՝ Աֆրիկան (31 106):
Համաճարակի ողջ ընթացքում ամենից շատ վարակման դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Բրազիլիայում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում: