Չինաստանում վերջին 8 ամսվա ընթացքում առաջին անգամ կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք է գրանցվել
Չինաստանի իշխանությունները հունվարի 13-ին նոր կորոնավիրուսային հիվանդությունից հետո առաջացած բարդությունների հետևանքով հիվանդի մահ են արձանագրել:
Այս մասին ասված է Չինաստանի հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեի կայքում հինգշաբթի օրը տեղադրված հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Անցած օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 138 և մահվան մեկ նոր դեպք»,-ասվում է տեքստում:
Գերատեսչության վիճակագրության համաձայն, 2020-ի մայիսի 16-ից Չինաստանում կորոնավիրուսից մահվան դեպքեր չէին գրանցվել: Մահվան դեպքը գրանցվել է Հեբեյ նահանգում: