Սեպտեմբերի վերջին շաբաթ օրը կնշվի որպես ՀՀ ազգային փոքրամասնությունների օր. Կառավարությունը հավանություն տվեց
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 14-ի նիստում հավնություն տվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին:
Նախագծով առաջարկվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր: