ԱՄՆ-ն ենթարկվում է խոսքի ազատության դեմ աննախադեպ հարձակման. Թրամփն իր պաշտոնանկման վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո հանդես է եկել տեսաուղերձով (տեսանյութ)
Միացյալ Նահանգներն այս օրերին ենթարկվում է երկրում խոսքի ազատության դեմ աննախադեպ հարձակման: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է համաքաղաքացիներին ուղղված տեսաուղերձում, գրում է ТАСС-ը:
«Ես նույնպես ուզում եմ մի քանի խոսք ասել խոսքի ազատության դեմ աննախադեպ հարձակման մասին, որը մենք տեսանք վերջին օրերին: Մեր առջև լարված և բարդ ժամանակներ են: Ջանքերը, որոնք ուղղված են մեր համաքաղաքացիներին գրաքննելուն, սև ցուցակում ներառելուն, նրանց հետ հաշվի չնստելը ճիշտ չեն և վտանգավոր են»,- հայտնել է ամերիկացի առաջնորդը:
«Հիմա պետք է միմյանց լսենք, չստիպենք միմյանց լռել»,- վստահեցնում է Թրամփը,- «Մենք կարող ենք շնորհիվ չարությունը հաղթահարելուն ուղղված քայլերի շփման եզրեր և ընդհանուր նպատակներ գտնել»:
«Մենք պետք է կենտրոնանանք ամբողջ երկրի շահերն առաջ տանելու, հրաշալի պատվաստանյութերի մատակարարման, համավարակի հաղթահարման, տնտեսության վերականգնման, ազգային անվտանգության պահպանության և օրենքի գերակայության ապահովման ուղղությամբ»,- ասում է ԱՄՆ գործող նախագահը, որը ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը: