Երևան, 20.Ապրիլ.2024, 00:00 |
«Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են... Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկ... Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարա... Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնո... Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 19... ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարա...

«Իմ քայլը» լքողներին մեղադրողները թող հիշեն՝ ում շնորհիվ Փաշինյանը դարձավ պատգամավոր եւ ում ուսապարկն էր․ քաղտեխնոլոգ

Եթե վարչապետը մնա, շատ հնարավոր է՝ փորձի ընտրություններն անցկացնել այնպես, ինչպես դրանք միշտ եղել են, սկսած 1995 թվականից մինչեւ 2017 թվականի ապրիլի 2-ը ներառյալ, երբ ընտրություններն ուղղակի նկարվել են ուժով կամ փողով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

«Մի քանի խնդիրներ կան, որոնք բարդացնում են ընտրությունների անցակցումը, եւ հարցեր կան, որոնց պատասխանները մինչեւ մենք չիմանանք, չենք կարող պատասխանել հարցին՝ ընտրություններ կլինե՞ն, թե՞ ոչ։ Մասնավորապես, արտահերթ ընտրություններ ասելով ե՞րբ նկատի ունեն, փետրվարի վերջից մարտի սկի՞զբ, հունիս-հուլիսի՞ն, թե՞ նոյեմբեր-դեկտեմբերին։ Երեքն էլ արտահերթ են, բայց տարբեր ժամանակներում են եւ տարբեր արդյունքներ կտան։ Երկրորդ, արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամանակ վարչապետը եւ այս կառավարությունն է մնո՞ւմ են, թե՞ փոխվում։ Այդ հարցի պատասխանը չունենք։ Եթե վարչապետը մնա, շատ հնարավոր է՝ փորձի ընտրություններն անցկացնել այնպես, ինչպես դրանք միշտ անցել են Հայաստանում սկսած 1995 թվականից մինեչեւ 2017 թվականի ապրիլի 2-ը ներառյալ, երբ ընտրությունները ուղղակի նկարվել են ուժով կամ փողով։ Մյուս հարցը՝ վարչապետը հեռանում է, բայց կառավարությունը շարունակո՞ւմ է իմքայլականների կողմից նշանակված ժամանակավոր կազմով եւ իմքայլական վարչապետի կողմից, թե՞ ոչ, նա ի՞նչ վերաբերմունք կդրսեւորի արտահերթ ընտրությունների նկատմամբ, առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ, հաջորդ հարցը՝ եթե ձեւավորվում է չեզոք մի կառավարություն ո՛չ «Իմ քայլից», ո՛չ Հայրենիքի փրկության շարժումից, լինում է չեզոք վարչապետ, որն ընդամենը անցկացնում է ընտրություններ, դա կախված է արդեն առաջին հարցից՝ ո՞ր ժամանակահատվածում է անցկացնում։ Հաջորդ հարցը, որի պատասխանը պետք է ստանանք՝ իսկ միգուցե Հայրենիքի փրկության շարժմանը հաջողվում է ձեւավորել կառավարություն եւ վարչապետ նշանակել Վազգեն Մանուկյանին, դա լրիվ ուրիշ արդյունք է ապահովում։ Այսինքն, կախված այս եւ բազմաթիվ այլ հարցերի պատասխանից՝ դժվարությամբ կարող ենք ասել՝ կլինի՞, թե՞ ոչ, որովհետեւ մի խնդիր էլ կա՝ Ռուսաստանի վերաբերմունքը, եւ Արեւմուտքի վերաբերմունքը։ Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի գերիշխանությունը Հայաստանում բավականին ուժեղացել է, բայց նաեւ Արեւմուտքն էլ այնքան էլ անտարբեր կարող է չլինել ընտրական գործընթացի նկատմամբ եւ իր վերաբերմունքը դրսեւորի այն օրինական ճանաչելու կամ չճանաչելու գործընթացում, նաեւ թե քաղաքական ինչ ուժեր են մասնակցում։ Մի հարց էլ կա, որի պատասխանը պետք է ստանանք․ իսկ եթե վարչապետը եւ իշխող քաղաքական թիմը որոշում են արտահերթ ընտրությունների գնալ, արդյո՞ք Հայրենիքի փրկության շարժումը ամբողջությամբ համաձայնում է դրան եւ մասնակցում է ընտրություններին, թե՞ պառակտվում է՝ մի մասը մասնակցում է խորհրդարանական ընտրություններին, մի մասը բոյկոտում է։ Բոյկոտելը լինում է պասիվ՝ ասելով՝ մի գնացեք ընտրությունների, թե ընտրատեղամասերն են շրջափակում, խափանում ընտրական գործընթացը։ Մինչեւ այս հարցերի պատասխանները չիմանանք, չենք կարող ասել՝ տեղի կունենան արտահերթ ընտրություններ եւ ինչ պայմաններում։ Առավել եւս, որ մասնագետները նշում են, որ սոցիալ-տնտեսական վիճակը ավելի է վատանալու, եւ դա փետրվար-մարտին կարող է բերել սոցիալական բավականին մեծ լարվածության։ Այսինքն, ոչ միայն բարդ է ասել՝ արտահերթ ընտրություններ կլինեն, թե ոչ, այլեւ թե ինչ արդյունք դրանք կունենան», նշել է քաղտեխնոլոգը։

Ըստ Արմեն Բադալյանի՝ այս պահի դրությամբ փաստում ենք, որ այո՝ ճգնաժամ կա, որովհետեւ վարչապետն ունի այնքան ուժ, որ մնում է իշխանության, բայց չունի այնքան ուժ, որ իշխանությունը տարածի ամբողջ երկրով մեկ։

«Նա փաստացի Սյունիք չկարողացավ մտնել, 500-600 ոստիկանի ուղեկցությամբ կարողացավ օդանավակայան գնալ, Եռաբլուր ոստիկանական ճեղքերով բացելով մտավ։ Այսինքն, վարչապետը եւ «Իմ քայլի» ձեւավորած կառավարությունը չունեն այնքան ուժ, որ իշխանությունը տարածեն որպես վարչապետ, ոչ թե որպես Նիկոլ Փաշինյան, ամբողջ երկրով մեկ։ Ընդդիմությունն ունի այնքան ուժ, որ թույլ չի տալիս իր նկատմամբ ռեպրեսիաներ կիրառել, բայց չունի այնքան ուժ, որ տապալի վարչապետին։ Ստացվում է, որ իշխող քաղաքական թիմը՝ վարչապետի գլխավորությամբ, եւ ընդդիմությունը՝ Հայրենիքի փրկության շարժումը, համարժեքորեն թույլ են եւ այս պահի դրությամբ չեն կարողանում միմյանց տապալել։ Սա մի փորք աբսուրդային վիճակ է, եւ ինչքան կշարունակվի՝ դժվար է ասել», նշել է նա։

«ՀՓՇ-ն փողոցային պայքար է մղում եւ այնուամենայնիվ չի հասնում վարչապետի հրաժարականին․ ինչպես պետք է պայքարի արդյունքի հասնելու համար> հարցին ի պաասխան, քաղտեխնոլոգն ասել է, որ այդ հարցին պետք է իրենք պատասխանեն, որ իր պատասխանը չլինի խորհրդատվություն․

«Պետք է հստակ հասկանան՝ ինչ են ուզում՝ վարչապետի հրաժարական, ինչից է կախված վարչապետը, եւ կոնկրետ այդ խնդիրները լուծեն, որոնք օգնում են Նիկոլ Փաշինյանին մնալ վարչապետի պաշտոնում։ Եթե ճիշտ գտնեն խնդիրները եւ ճիշտ թիրախին հարվածեն, կկարողանան հասնել արդյունքի։ Եթե չկարողացան, ապա կարող է այսպես երկար շարունակվել։ Ի դեպ, պայքարի բազմաթիվ ձեւեր կան՝ փողոցային եւ ոչ փողոցային, եւ այդ ամենը համակարգված պետք է իրականացնել՝ չմոռանալով, որ վարչապետը խորհրդարանում ունի մեծամասնություն»։

Քաղտեխնոլոգը կասկածում է, որ միայն փողոցային պայքարով հնարավոր է հասնել վարչապետի հրաժարականին, ամենայն հավանականությամբ, միայն այս ճանապարհով՝ ոչ, որովհետեւ Հայաստանում էլ պայքարող չկա, հասարակության պայքարող հատվածն, ըստ նրա, արտագաղթել է, ուստի մարդ դուրս չի գալիս։

Իսկ արտագաղթը, Արմեն Բադալյանի խոսքով՝ կշարունակվի․

«Շատ մեծ կլինի եւ դա նկատելի է երիտասարդների շրջանում։ Ընտանիքով մարդիկ փոքր-ինչ ավելի դժվար են գնում. լեզու սովորելու խնդիր կա։ Կոպիտ դիտարկումներով մարզերից եւ Երեւանից արտագաղթի ուժեղ ալիք է սպասվում, իսկ դա ազդելու է արտահերթ ընտրությունների արդյունքների վրա»։

Անդրադառնալով հարցին, թե իշխող խմբակցությունը լքելու գործընթացը կշարունակվի, Ա․Բադալյանն ասել է, որ իշխող թիմի ներկայացուցիչները, որոնք այսօր մեղադրում են խմբակցությունը լքող պատգամավորներին, լավ կանեն հիշեն, թե երբ 2012 թվականին ԱԺ մտավ Հայ ազգային կոնգրես դաշինքը, դրա կազմում նաեւ ներկայիս վարչապետն էր, եւ ինչպես նա լքեց խմբակցությունն ու մոտ 2 տարի առանձին էր իրականացնում իր պատգամավորական գործունեությունը եւ իր քայլերն ընդհանրապես այլեւս չէր համաձայնեցնում խմբակցության հետ, եւ թող հիշեն, թե ում շնորհիվ նա դարձավ պատգամավոր, ու նաեւ՝ ում ուսապարկն էր հանդիսանում։

«Քննադատողները թող այս դրվագը հիշեն եւ հետո նոր ինչ-որ հայտարարություններ անեն։ Լքողներ էլի կլինեն, թե չեն լինի, կախված է ընդդիմության աշխատանքից, որակյալ աշխատանքի դեպքում կլինեն, իսկ ընդամենը պետք է 15-20 լքող, դրանից հետո իշխանափոխությունը արդեն հստակ տեղի կունենա», վստահ է քաղտեխնոլոգը։

«Ո՞ւմ վրա է հույս դնում այսօր Փաշինյանը» հարցին ի պատասխան Արմեն Բադալյանը նախադեպեր է հիշեցրել․

«1990-ականներից, երբ մի գիշերվա ընթացքում հհշականների կեսը դարձավ երկրապահ, այդ պահից սկսած Հայաստանի քաղաքական համակարգում հավատարիմների ինստիտուտ ըստ էության գոյություն չունի։ Կմնան մարդիկ, որոնք գնալու տեղ չունեն, ուսապարկ են, էլի։ Ընդդիմությունն այդ ձայների քանակով է, որ կարող է նախ ռազմական դրությունը չեղյալ հայտարարել, եւ որից հետո նաեւ անվստահություն կհայտնի։ Իսկ դրա համար ընդդիմությանն «Իմ քայլից» 15-20 ձայն է պետք»։

«Մոսկվայում ամենակարեւոր՝ գերիների վերադարձի հարցը, չկարգավորվեց, իշխանությունը չի՞ գիտակցում իր ձախողումները» հարցին քաղտեխնոլոգը պատասխանել է, որ արդեն քառորդ դար իշխանությունը վարդագւյն ակնոցով է տեսնում իրականությունը․

«Ոչ թե չի գիտակցում, այլ սկսած 1995 թվականից, երբ Հայաստանում կեղծվեցին ընտրությունները, ցանկացած իշխանություն ամեն ինչ լուսավոր ակնոցով է տեսնում, եւ հենց դառնում է ընդդիմություն, սկսում է արդեն տեսնել իրականությունը։ Նույնը նաեւ այս իշխող քաղաքական թիմի դեպքում է կատարվում. երբ նրանց լսում ես, թվում է, թե Հանրապետականներն են խոսում, երբ դեռեւս իշխանություն էին, իսկ հիմա, երբ այլեւս իշխանություն չեն, նոր տեսնում են, որ երկիրը կործանվում է։ Ոչ մի եզրակացություն չեն անելու ձախողումից, որովհետեւ նրանք փորձում են ներկայացնել, որ բացի ռազմագերիներից, հիմա էլ տնտեսությունը կաշխատի եւ մենք փող կաշխատենք, լավ կապրենք, իսկ ռազմագերիների հարցով մեղավորը Ռուսաստանն է, որ մեզ չաջակցեց։ Այսինքն, շատ նրբորեն հակառուսական քարոզչություն են իրականացնում եւ ռազմագերիների խնդիրը գցում Ռուսաստանի վրա։ Նրանք այլեւս ոչինչ ի զորու չեն անել, նրանք ի վիճակի չեն սովորել, եզրակացություններ անել եւ դրանից բխող գործողություններ իրականացնել։ Նրանք, ովքեր դեռեւս ինչ-որ մի բան կարող են անել երկրի համար, նրանք լքում են խմբակցությունը, որովհետեւ խմբակցության մեջ մնալով արդեն վերածվում են ուսապարկի, ինչպես ասաց կուսակցության խոսնակը, եւ շատ դեպքերում նա ճիշտ դուրս եկավ։ Երբ ասում են ընդդիմություն, կարծես ընդդիմությունը լուսնից է իջել։ Ե՛վ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը հասարակության ծնունդն են։ Երբ հասարակութունը ծնում է ապիկար իշխանություն եւ թույլ ընդդիմություն, ուրեմն հասարակությունն ինքը թուլացած է եւ դա արդյունք է վերջին 30 տարվա քաղաքականություն», ամփոփել է Արմեն Բադալյանը։

 

դիտվել է 623 անգամ
«Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են... Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկ... Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարա... Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնո... Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 19... ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan