«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողը տեղափոխվեց «Բայեր»
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի պաշտպան Թիմոտի Ֆոնսու-Մենսան կարիերան կշարունակի Գերմանիայի Բունդեսլիգայում։
23-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել Լեւերկուզենի «Բայերում» եւ կնքել պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ 2024 թվականը, հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ֆոնսու-Մենսան մասնակցել է մեկ հանդիպման։
Ֆոնսու-Մենսան 2014-ին Ամստերդամի «Այաքսից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական թիմ։ 2017-2018-ին նա վարձակալությամբ խաղացել է «Ֆուլհեմում», 2018-2019-ին՝ «Քրիսթալ Փելասում»։