NBC. Թրամփի աջակիցները տեղափոխվել են Telegram՝ երդմնակալության օրվա հանրահավաքները ծագրելու համար
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի որոշ կողմնակիցներ սկսել են օգտագործել գաղտնի Telegram ալիքներ՝ նորընտիր նախագահ eո Բայդենի երդմնակալության օրը հանրահավաքներ պլանավորելու համար՝ հայտնում է NBC News-ը:
Այս պահին Թրամփի կողմնակիցները կոչ են անում հունվարի 20-ին բռնության ենթարկել պետական պաշտոնյաներին՝ հայտնում է NBC-ն: Նրանցից ոմանք տարածում են ինքնաշեն զենք և ռումբեր պատրաստելու, թաքցնելու և օգտագործելու վերաբերյալ գիտելիքներ: Բացի այդ, նրանք փոխանակում են ԱՄՆ բանակի պայթուցիկ նյութերի և ոչնչացման ձեռնարկը և ԱՄՆ բանակի ինժեներների դասընթացը, ինչպես նաև սպիտակամորթների գերակայության վերաբերյալ նյութեր:
ՀԴԲ-ն արդեն տեղեկացրել է և հուշագիր է ուղարկել իրավապահ մարմիններին՝ նախազգուշացնելով բոլոր 50 նահանգային մայրաքաղաքներում հնարավոր զինված ցույցերի մասին: