Երևան, 17.Հունվար.2021, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծ... Թունիսի վարչապետը հայտարարել է կառավարության ... Դանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի «հարավ... Apple-ը սկսել է ծալվող էկրանով սմարթֆոնի մշակ... Արգենտինայում հայտնաբերվել է կորոնավիրուսի «բ... Գանձագողերն ավերել են հուշարձանի տարածքը, փոր... Հացի գյուղի բնակիչը հունվարի 14-ին գերեվարվել... «Իմ համար բացարձակ անընդունելի է սևերի ու սպի... Ալեքս Ֆերգյուսոնը Ռունիին հաջողություն է մաղթ... Ֆրանսիայում ուժի մեջ է մտել կորոնավիրուսի հետ... ԱՄՆ բոլոր 50 նահանգները պատրաստության վիճակի ... Իրակլի Կոբախիձեն ընտրվել է «Վրացական երազանք»... ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկել այն տղամարդուն,... Թուրքիայի փոխնախագահը պատվաստվել է կորոնավիրո... Ռոբերտ Դե Նիրոն միացել է Դեւիդ Ռասելի ֆիլմի դ... ՀՎՖ նիստում տեղի է ունեցել Հայաստանի հավաքակա... ԱՀԿ-ն երկրներին խորհուրդ է տվել կորոնավիրուսի... Լոռու մարզում եղբայրները ծառեր էին հատել եւ տ... Լուկաշենկո. Բելառուսը կարող է իրեն թույլ տալ ... ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ կներկայացնի ՄԻԵԴ Սելենա Գոմեսը թողարկել է սինգլ եւ երաժշտական ... Կարո՞ղ է արդյոք D վիտամինը մրսածությունից պաշ... Արայիկ Հարությունյանը վնասվածքաբան-օրթոպեդ Վր... Մոսկվայում սառցակալել է Օստանկինոյի աշտարակը Կարանտինը հարկավոր էր ևս 6 ամսով երկարաձգել՝ ... Հայաստանի ապագան երկար արժեքային շղթաների ու ... Ով է նորանշանակ ՊՆ փոխնախարար Սուրեն Սահակյան... Բայդենը Վիկտորիա Նուլանդին առաջադրել է ԱՄՆ պե... Արարատ Միրզոյանը ԱԱԾ գործակալ չէ. ԱԱԾ-ն հատար... Ղրղըզստանում նախագահական ընտրություններում մշ... Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են... Գյումրիի զբաղվածության կենտրոնում հաշվառված գ... Մեծ Բրիտանիան փակում է իր սահմաններն աշխարհի ... Արտակարգ դեպք Երևանում. Մի քանի անգամ ինքնասպ... Սյունիքում սահմանների փոփոխություններ են եղել... «Փրայմ Քրայմ». Վրացի «օրենքով գող» Լավասօղլի ... «Միլանը» ներկայացրել է տարվա առաջին նորեկին «Իմ պոեմում պարտվողներ եւ հաղթողներ չեն լինի,... Բանակը վերականգնելու համար առնվազն 2-3 տարի պ... Սյունիքի մարզի Արծվանիկի գյուղում ավտոմեքենա ... Մինասյանը պետք է պատասխան տա նաև այս սուտ մատ... Փոխվարչապետը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Ադրբե... Սուրեն Սահակյանը նշանակվել է պաշտպանության փո... Հայաստանում իշխանության բերված խմբավորումը Հա... Ռուսաստանը ավիահաղորդակցությունը վերականգնում... ԶԼՄ-ներում հակասական տեղեկություններ են հրապա... Թբիլիսյան խճուղու ձմեռային այգում վիճաբանությ... Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությու... Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետ Վալերի Հովհաննիսյանը՝ «Տամբովի» նախագահ Օպերայի և բալետի թատրոնը վերսկսում է իր գործո... Թրամփը ԱՄՆ կառավարությանը հանձնարարել է նվազա... Օդի ջերմաստիճանը 19-21-ն աստիճանաբար կնվազի 1... Փաշինյանն ունի թիմ, և դա «Իմ քայլը չէ». մի 20... Դերասան Վլադիմիր Կոնկինը վարակվել է կորոնավիր... Աֆղանստանի 4 նահանգներում պայթյուններ են տեղի... Սահմանվել է ժամանակավոր արգելք սև և գունավոր ... Թուրքական բանակը Սիրիայի հյուսիսում գնդակոծել... Նոր կարգ. քոլեջներում և ուսումնարաններում ման... Հոնկոնգի կառավարությունը Պեկինին կաջակցի ԱՄՆ ... «Արարատը» պայմանագիր է կնքել սերբ կիսապաշտպան... Մեքսիկայի պաշտպանության նախկին նախարարի դեմ թ... Հայաստանում 22 հազարից ավելի բիզնեսներ են փակ... Վրաստանի նախագահը Բրյուսելում կհանդիպի ՆԱՏՕ-ի... Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավե... Հայտնի է 2021 թվականին Եվրոպայի Կանաչ մայրաքա... Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանք... ԱՄՆ առողջապահության նախարարը հրաժարական է ներ... Գինը բարձրացել է, բայց որակը չի փոխվել. Արտաշ... «Ի դեպ, արմատներով Շուշեցի է»․ Վարդան Բադալյա... Իսպանիայում կխստացնեն սահմանափակումները COVID... Բրազիլիայում թույլտվություն են խնդրել կորոնավ... Կորոնավիրուսի «բրիտանական» շտամը ԱՄՆ-ում կարո... Հրդեհ Մարտունիում. սատկել են երկու խոշոր եղջե... Բունդեսթագում նշել են «Հյուսիսային հոսք-2» գա... Խաղաղության պատրաստվող այս տգետներին ստիպված ... «Բավարարված չենք». Զինծառայողների ծնողները եւ... Այդ մարդը հանուն աթոռի պատրաստ է երկիրը վերջն... Գյումրիում ընդդեմ Վազգեն Մանուկյանի ակցիան կա... «Ի՞նչ են զգում գործող գեներալները, երբ բանակի... Որևէ փաթեթավորում չի պարունակում ադրբեջաներեն... ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կարող են ... «Աշխարհի ոչ մի երկրի կառավարություն այդքան թք... «Իրանի ռեժիմն իսկապես ուզում է միջուկային զեն... Հայաստանի չգոյությամբ շահագրգռված է Փաշինյանը... Մեր ժողովուրդը խուճապի մատնվող չէ, ուղղակի վա... Փյունիկն ընկերական խաղ կանցկացնի Զենիթի հետ Գերմանիայում մի քանի մարդ է ձերբակալվել սիրիա... Հայկ Հաջինազարյանը նշանակվել է Բայդենի վարչակ... Հնդկաստանում մեկնարկել են հակակորոնավիրուսայի... Ինչքան «իմքայլական» կա, թող գան իմ հետ քայլեն... Ադրբեջանում կորոնավիրուսով պայմանավորված կարա... Վազգեն Մանուկյանը հանդիպել է վանաձորցիների հե... Դատախազության գործունեության մեջ և պատասխանու... Արցախ է վերադարձել 49 հազար 461 մարդ. ՌԴ ՊՆ Լիտվան ցանկանում է արգելել Ֆիլիպ Կիրկորովի և ... Facebook-ում և Instagram-ում ժամանակից շուտ ա... Նավթի և թանկարժեք մետաղների գները նվազել են Լենան ճիշտ է ասում․ քանի դավաճան Նիկոլը կա, մ... Մեսսին հնարավոր է բաց թողնի Սուպերգավաթի եզրա...

Իմ հույսը Ջհանգիրյանի մասնագիտական պարկեշտության վրա է. Ռուբեն Վարդազարյան

65 տարեկանը լրացած անձը չի կարող է ԲԴԽ անդամ ընտրվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ առաջադրելու «Իմ քայլի» նախաձեռնությանը։

«Ես հույս եմ հայտնել, որ պարոն Ջհանգիրյանի նման երկարամյա փորձառություն ունեցող իրավաբանը չի գնա օրենքի խախտման ճանապարհով ԲԴԽ անդամ դառնալուն։ Իմ հույսը մասնագիտական պարկեշտության վրա է։ Դեռ մի քանի օր կա, հուսով եմ՝ կուսումնասիրի Դատական օրենսգիրքը, եւ կընտրի օրինական ուղին։ Իմ խորին համոզմամբ, դա իրականություն կդառնա, եթե «Իմ քայլը» դաշինքը Ջհանգիրյանին ցանկանում է տեսնել ԲԴԽ անդամ։ Դրա ճանապարհը կա՝ փոփոխություն անեն Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում եւ մենք պարոն Ջհանգիրյանին սրտաբաց կընդունենք Բարձրագույն դատական խորհրդում»,- նշել է Վարդազարյանը։

Անդրադառնալով մամուլում տարածված այն լուրին, թե «Իմ քայլը» խմբակցությունը ցանկանում է Ջհանգիրյանին դարձնել ԲԴԽ նախագահ, Վարդազարյանն արձագանքեց. «Ես հրաժարական տալու ցանկություն չունեմ եւ չեմ տալու։ Պարոն Ջհանգիրյանին ճանաչում եմ եւ շատ բարձր եմ գնահատում որպես իրավաբանի»։

Դիտարկմանը, որ գուցե Ջհանգիրյանն ընտրվել է թեկնածու՝ վեթինգ իրականացնելու համար, ԲԴԽ նախագահն ասաց, որ Բարձրագույն դատական խորհուրդը կոլեգիալ մարմին է, եւ որեւէ անձ չի կարող վեթինգ իրականացնել. «Նման բան հնարավոր չէ պատկերացնել»։

Անդրադառնալով Ջհանգիրյանի այն հայտարարությանը, թե ինքը չի հասկանում՝ երբ ռազմական հեղաշրջման կոչի մեղադրանքով անձին դատարանը բաց է թողնում, Վարդազարյանն ասել է.

«Եթե օրենքը փոխվի, եւ Ջհանգիրյանը դառնա ԲԴԽ անդամ, ապա ակնառու փաստը, որին ականատես կլինի, այն է, որ ԲԴԽ-ում, եթե կոնկրետ գործի մասին որեւէ անդամ փորձում է ներքաշվել արդարադատական պրոցեսի մեջ, ապա կդատապարտվի։ Բարձրագույն դատական խորհուրդը խստորեն հետեւում է օրենքի պահանջին, չի միջամտում արդարադատական պրոցեսին, եւ պարոն Ջհանգիրյանը հնարավորություն չի ունենալու միջամտելու։ Կարգապահական վարույթի դեպքերում ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես դատարան, եւ նյութերը հասանելի են դառնում ԲԴԽ-ին, բայց դա այն դեպքում, եթե կարգապահական վարույթ է հարուցված դատավորի նկատմամբ։ ԲԴԽ-ն պետք է օրինական հնարավորություն ունենա վեթինգ իրականացնելու։ Այսինքն՝ օրենսդիր մարմինը պետք է վեթինգ անցկացնելու որոշում կայացնի եւ որոշի այն իրականացնող մարմնին. դա կարող է լինել ԲԴԽ-ն կամ մեկ այլ մարմին։ Բայց այդ ամենը պետք է լինի օրենքով։ Մեկ անձով, մեկ ծաղկով գարուն չի գա։ Ասել, որ պարոն Ջհանգիրյանը գա, դատական համակարգի բոլոր խնդիրները լուծվելու են, դա այդպես չէ»։

Վարդազարյանը շեշտեց, որ դատական իշխանությունում կան ծայրահեղ խնդիրներ, որոնք ավելի առաջնահերթ են. «Մենք ծայրահեղ խնդիրներ ունենք, որոնք պետք է Կառավարությունը եւ Ֆինանսների նախարարությունը լուծեն, ոչ թե պարոն Ջհանգիրյանը։ Իմ կարծիքով՝ ոչ ես, ոչ պարոն Ջհանգիրյանը, ոչ պարոն Փաշինյանը, Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանությանն այլեւս չենք կարող թելադրել մեր կամքը։ Դատարաններն այսօր աշխատում են օրենքով եւ անկախ են։ Իմ խորին հարգանքը մեր դատավորներին»։

NEWS.am-ը զրուցել է նաեւ ԲԴԽ դատավոր Գրիգոր Բեքմեզյանի հետ, որը նշեց՝ ԲԴԽ գիտնական-անդամի համար օրենսգիրքը տարիքային որեւէ սահմանափակում չի նախատեսում։

«Ավելին ասեմ, դատավորի 65 տարեկանը կարգավորվում է ՀՀ դատական օրենսգրքի 56-րդ հոդվածով, որտեղ ասվում է, որ դատավորը պաշտոնավարում է մինչեւ 65 տարեկանը։ 83-րդ հոդվածի 5-րդ մասում ասվում է, որ 5. Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 51-րդ, 53-55-րդ, 57-60-րդ, 62-64-րդ հոդվածները եւ 21-րդ գլխի կանոնները՝ այնքանով, որքանով կիրառելի են, եւ եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով. այս հոդվածները վերաբերում են դատավորներին։ Այսինքն՝ Դատական օրենսգիրքն էլ այդ 65 տարեկանի շեմը գիտնական անդամի համար չի նախատեսում։ Լիազորությունների դադարեցման հիմք տարիքին հասնելը չի նախատեսում օրենսգիրքը, իսկ դատավոր-անդամների համար նախատեսում է, որ անձը կարող է պաշտոնավարել մինչեւ 65 տարեկանը, եւ քանի որ դատավոր-անդամը ընտրվում է ԲԴԽ անդամ այն սկզբունքով, որ ինքը դատավոր է, երբ դատավորի լիազորությունները դադարում են տարիքային կամ այլ հիմքով, նա մեխանիկորեն դադարում է ԲԴԽ անդամ լինելուց։ Բայց ԲԴԽ անդամի համար քանի որ չկա ինչ-որ տարիքային շեմ, որից հետո լիազորությունները պետք է դադարեն, ենթադրվում է, որ ոչ։ Մյուս կողմից գիտնական համարվում են նաեւ դասախոսները, որոնք 65 տարեկանից հետո շարունակում են աշխատել»,- ասել է դատավորը։

Անդրադառնալով Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ նախագահ դառնալու մասին մամուլում շրջանառվող լուրերին՝ դատավորն ասաց, որ ԲԴԽ-ն ունի հիմա նախագահ, որն ընտրվել է անցած տարի սեպտեմբերին՝ 5 տարի ժամկետով. «Այսինքն՝ դեռեւս 4 տարուց մի փոքր պակաս ունի պաշտոնավարման ժամկետ։ Քանի դեռ այն չի լրացել, քանի դեռ Վարդազարյանն ինքը հրաժարական չի տվել, որեւէ ԲԴԽ նոր նախագահ ընտրվել չի կարող։ Ավելին, եթե Վարդազարյանը հանկարծ որոշեց հրաժարական տալ, Ջհանգիրյանի՝ ԲԴԽ նախագահ ընտրվելը դեռեւս հարց է, որովհետեւ կա ԲԴԽ 10 անդամ, որոնք գիտնական 5 անդամներից ընտրում են նախագահ։ Եվ ինչպես ցույց տվեց նաեւ Սահմանադրական դատարանի դեպքը, անտեղ խոսք էր գնում, որ Խունդկարյանը պետք է դառնար նախագահ, բայց չդարձավ։ Քանի որ ընտրությունը կատարվում է փակ, գաղտնի քվեարկությամբ, եւ ես վստահ եմ՝ ԲԴԽ անդամների անկախությանը այս պահին, ոչ մեկ չի կարող վստահությամբ ասել, որ Ջհանգիրյանը գնում է ԲԴԽ նախագահ դառնալու համար։ Սա աբսուրդ է, նույնիսկ ինչ-որ տեղ վիրավորական, որովհետեւ անդամներն անկախ մարդիկ են, հասուն մարդիկ են, որոնք շատ լավ օրենքը հասկանում են, եւ այդ պնդումները զուտ շահարկումներ են, դա ճիշտ չէ»։

Բեքմեզյանը պատմեց, որ Գագիկ Ջհանգիրյանն իրեն դասախոսել է 3-րդ կամ 4-րդ կուրսում. «Իմ ամբողջ շփումը պարոն Ջհանգիրյանի հետ եղել է այդ ժամանակ եւ վերջ»։

Անդրադառնալով Ջհանգիրյանի այն հայտարարությանը, թե ինքը չի հասկանում՝ երբ ռազմական հեղաշրջման կոչի մեղադրանքով անձին դատարանը բաց է թողնում, Բեքմեզյանն ասաց, որ ԲԴԽ-ն որեւէ ազդեցություն չունի եւ չի կարող ունենալ դատավորների գործունեության վրա.

«Նախ, ԲԴԽ-ն կոլեգիալ մարմին է, ԲԴԽ որեւէ անդամ միանձնյա որեւէ որոշում չի կարող կայացնել։ Երկրորդ, դատավորներն անկախ են բոլորից, այդ թվում՝ ԲԴԽ-ից. ԲԴԽ-ն որեւէ ազդեցություն չունի եւ չի կարող ունենալ դատավորների գործունեության վրա։ ԲԴԽ որեւէ անդամ կամ նախագահը չի կարող գնալ եւ դատավորին ասել՝ դու պետք է այս գործով նման որոշում կայացնես։ Դա ե՛ւ օրենքի խախտում կլինի, ե՛ւ օրենքը նման հնարավորություն չի նախատեսում։ Միակ լիազորությունը, որ ԲԴԽ-ն ունի դատավորների նկատմամբ՝ հետեւելու, որ նրանք գործեն օրինական եւ օրենքի շրջանակներում, եւ երբ դատավորների նկատմամբ կհարուցվեն կարգապահական վարույթներ, այդ վարույթը կգա, կհասնի ԲԴԽ-ին, ԲԴԽ-ն օբյեկտիվորեն կքննի եւ կհաստատի, որ կան հիմքեր դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, կենթարկի պատասխանատվության, կտեսնի, որ չկան հիմքեր, կորոշի մերժել միջնորդությունը։ Սա է ԲԴԽ-ի միակ լիազորությունը, որով կարող է դատավորների նկատմամբ որեւէ ազդեցություն ունենալ»։

Դատավոր Բեքմեզյանը շեշտեց, որ եթե Դատախազությունը կամ իշխանության որեւէ մարմին կարծում է՝ դատավորները կատարել են հակաիրավական արարքներ, ապա կարող են օրենքով սահմանված կարգով հարուցել կարգապահական վարույթներ.

«Դատավորների կողմից տարբեր գործերով կայացված որոշումներին եւ դրանց գնահատական տալուց ես ձեռնպահ կմնամ, քանի որ ա/ նման իրավունք չունեմ, բ/ ես չունեմ գործի հանգամանքները, մանրամասները եւ այլն, եւ եթե ինչ-որ մեկը, կապ չունի՝ Դատախազությունը, իշխանության որեւէ մարմին, կարծում են, որ դատավորները կատարել են հակաիրավական արարքներ կամ դատական ակտեր են կայացրել, ոչ մեկը նրանց չի սահմանափակում, որպեսզի օրենքով սահմանված կարգով հարուցեն կարգապահական վարույթներ, բերեն ԲԴԽ, եւ ԲԴԽ-ն հրապարակային քննի այդ հարցը։ Այսինքն՝ բոլոր այն սուբյեկտները, որոնք դժգոհ են դատավորների գործունեությունից եւ նրանց կողմից կայացված դատական ակտերից, որեւէ կերպ կաշկանդված չեն համապատասխան քայլեր ձեռնարկելու եւ վարույթ հարուցելու համար դիմելու վարույթ հարուցող մարմիններին, դրանք են Արդարադատության նախարարը եւ Դատավորների ընդհանուր ժողովին կից Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը, որպեսզի վերջիններս հարուցեն կարգապահական վարույթ եւ բերեն ԲԴԽ»։

 

դիտվել է 672 անգամ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծ... Թունիսի վարչապետը հայտարարել է կառավարության ... Դանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի «հարավ... Apple-ը սկսել է ծալվող էկրանով սմարթֆոնի մշակ... Արգենտինայում հայտնաբերվել է կորոնավիրուսի «բ... Գանձագողերն ավերել են հուշարձանի տարածքը, փոր... Հացի գյուղի բնակիչը հունվարի 14-ին գերեվարվել... «Իմ համար բացարձակ անընդունելի է սևերի ու սպի... Ալեքս Ֆերգյուսոնը Ռունիին հաջողություն է մաղթ... Ֆրանսիայում ուժի մեջ է մտել կորոնավիրուսի հետ... ԱՄՆ բոլոր 50 նահանգները պատրաստության վիճակի ... Իրակլի Կոբախիձեն ընտրվել է «Վրացական երազանք»... ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկել այն տղամարդուն,... Թուրքիայի փոխնախագահը պատվաստվել է կորոնավիրո... Ռոբերտ Դե Նիրոն միացել է Դեւիդ Ռասելի ֆիլմի դ... ՀՎՖ նիստում տեղի է ունեցել Հայաստանի հավաքակա... ԱՀԿ-ն երկրներին խորհուրդ է տվել կորոնավիրուսի... Լոռու մարզում եղբայրները ծառեր էին հատել եւ տ... Լուկաշենկո. Բելառուսը կարող է իրեն թույլ տալ ... ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ կներկայացնի ՄԻԵԴ Սելենա Գոմեսը թողարկել է սինգլ եւ երաժշտական ... Կարո՞ղ է արդյոք D վիտամինը մրսածությունից պաշ... Արայիկ Հարությունյանը վնասվածքաբան-օրթոպեդ Վր... Մոսկվայում սառցակալել է Օստանկինոյի աշտարակը Կարանտինը հարկավոր էր ևս 6 ամսով երկարաձգել՝ ... Հայաստանի ապագան երկար արժեքային շղթաների ու ... Ով է նորանշանակ ՊՆ փոխնախարար Սուրեն Սահակյան... Բայդենը Վիկտորիա Նուլանդին առաջադրել է ԱՄՆ պե... Արարատ Միրզոյանը ԱԱԾ գործակալ չէ. ԱԱԾ-ն հատար... Ղրղըզստանում նախագահական ընտրություններում մշ... Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են... Գյումրիի զբաղվածության կենտրոնում հաշվառված գ... Մեծ Բրիտանիան փակում է իր սահմաններն աշխարհի ... Արտակարգ դեպք Երևանում. Մի քանի անգամ ինքնասպ... Սյունիքում սահմանների փոփոխություններ են եղել... «Փրայմ Քրայմ». Վրացի «օրենքով գող» Լավասօղլի ... «Միլանը» ներկայացրել է տարվա առաջին նորեկին «Իմ պոեմում պարտվողներ եւ հաղթողներ չեն լինի,... Բանակը վերականգնելու համար առնվազն 2-3 տարի պ... Սյունիքի մարզի Արծվանիկի գյուղում ավտոմեքենա ... Մինասյանը պետք է պատասխան տա նաև այս սուտ մատ... Փոխվարչապետը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Ադրբե... Սուրեն Սահակյանը նշանակվել է պաշտպանության փո... Հայաստանում իշխանության բերված խմբավորումը Հա... Ռուսաստանը ավիահաղորդակցությունը վերականգնում... ԶԼՄ-ներում հակասական տեղեկություններ են հրապա... Թբիլիսյան խճուղու ձմեռային այգում վիճաբանությ... Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությու... Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետ Վալերի Հովհաննիսյանը՝ «Տամբովի» նախագահ Օպերայի և բալետի թատրոնը վերսկսում է իր գործո... Թրամփը ԱՄՆ կառավարությանը հանձնարարել է նվազա... Օդի ջերմաստիճանը 19-21-ն աստիճանաբար կնվազի 1... Փաշինյանն ունի թիմ, և դա «Իմ քայլը չէ». մի 20... Դերասան Վլադիմիր Կոնկինը վարակվել է կորոնավիր... Աֆղանստանի 4 նահանգներում պայթյուններ են տեղի... Սահմանվել է ժամանակավոր արգելք սև և գունավոր ... Թուրքական բանակը Սիրիայի հյուսիսում գնդակոծել... Նոր կարգ. քոլեջներում և ուսումնարաններում ման... Հոնկոնգի կառավարությունը Պեկինին կաջակցի ԱՄՆ ... «Արարատը» պայմանագիր է կնքել սերբ կիսապաշտպան... Մեքսիկայի պաշտպանության նախկին նախարարի դեմ թ... Հայաստանում 22 հազարից ավելի բիզնեսներ են փակ... Վրաստանի նախագահը Բրյուսելում կհանդիպի ՆԱՏՕ-ի... Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավե... Հայտնի է 2021 թվականին Եվրոպայի Կանաչ մայրաքա... Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանք... ԱՄՆ առողջապահության նախարարը հրաժարական է ներ... Գինը բարձրացել է, բայց որակը չի փոխվել. Արտաշ... «Ի դեպ, արմատներով Շուշեցի է»․ Վարդան Բադալյա... Իսպանիայում կխստացնեն սահմանափակումները COVID... Բրազիլիայում թույլտվություն են խնդրել կորոնավ... Կորոնավիրուսի «բրիտանական» շտամը ԱՄՆ-ում կարո... Հրդեհ Մարտունիում. սատկել են երկու խոշոր եղջե... Բունդեսթագում նշել են «Հյուսիսային հոսք-2» գա... Խաղաղության պատրաստվող այս տգետներին ստիպված ... «Բավարարված չենք». Զինծառայողների ծնողները եւ... Այդ մարդը հանուն աթոռի պատրաստ է երկիրը վերջն... Գյումրիում ընդդեմ Վազգեն Մանուկյանի ակցիան կա... «Ի՞նչ են զգում գործող գեներալները, երբ բանակի... Որևէ փաթեթավորում չի պարունակում ադրբեջաներեն... ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կարող են ... «Աշխարհի ոչ մի երկրի կառավարություն այդքան թք... «Իրանի ռեժիմն իսկապես ուզում է միջուկային զեն... Հայաստանի չգոյությամբ շահագրգռված է Փաշինյանը... Մեր ժողովուրդը խուճապի մատնվող չէ, ուղղակի վա... Փյունիկն ընկերական խաղ կանցկացնի Զենիթի հետ Գերմանիայում մի քանի մարդ է ձերբակալվել սիրիա... Հայկ Հաջինազարյանը նշանակվել է Բայդենի վարչակ... Հնդկաստանում մեկնարկել են հակակորոնավիրուսայի... Ինչքան «իմքայլական» կա, թող գան իմ հետ քայլեն... Ադրբեջանում կորոնավիրուսով պայմանավորված կարա... Վազգեն Մանուկյանը հանդիպել է վանաձորցիների հե... Դատախազության գործունեության մեջ և պատասխանու... Արցախ է վերադարձել 49 հազար 461 մարդ. ՌԴ ՊՆ Լիտվան ցանկանում է արգելել Ֆիլիպ Կիրկորովի և ... Facebook-ում և Instagram-ում ժամանակից շուտ ա... Նավթի և թանկարժեք մետաղների գները նվազել են Լենան ճիշտ է ասում․ քանի դավաճան Նիկոլը կա, մ... Մեսսին հնարավոր է բաց թողնի Սուպերգավաթի եզրա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan