Ինդոնեզիայի նախագահը երկրում առաջինն է պատվաստվել կորոնավիրուսի դեմ
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն երկրում առաջինն է պատվաստվել կորոնավիրուսի դեմ եւ սկիզբ դրել երկրում զանգվածային պատվաստմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նախագահական վարչակազմի ղեկավար Հերու Բուդի Հարտոնոն նշել է, որ այսօր դեղամիջոցը ստացել է միայն պետության ղեկավարը, նախարարները կպատվաստվեն մի քանի օր անց, նրանց համար հատուկ գրաֆիկ է սահմանվել»:
Առաջին պատվաստանյութը, որը հավանություն է ստացել Սննդամթերքի եւ դեղորայքի որակի հսկողության ազգային գործակալության կողմից, դարձել է չինական Sinovac կորպորացիայի մշակումը: Ըստ գերատեսչության տվյալների՝ փորձարկումների միջանկյալ արդյունքները ցույց են տվել դրա արդյունավետությունը 65,3 տոկոսի մակարդակում:
Երկրի առողջապահության նախարար Բուդի Գունադի Սադիկինն ավելի վաղ հայտնել է, որ առաջիկա երկու ամիսներին ծրագրվում է պատվաստել բուժհաստատությունների մոտ 1,5 մլն աշխատակցի: Ընդհանուր առմամբ, կպատվաստվեն Ինդոնեզիայի գրեթե 181 մլն բնակիչներ, բնակչությունը կազմում է գրեթե 270 մլն: