Դուք չկարողացաք իրագործել այն ամենը, որը պետք էր իմ երկրին, ձեր երկրին. Աշոտ Սիմոնյանը՝ մտավորականներին
Կապ չունի, որ ես գնդապետ եմ, ես ձեր զինվորն եմ, միշտ պատրաստ կատարելու այն բոլոր հրմանները, որը կպահանջվի մի հայենիքի համար: Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, Մշակույթի գործիչների «Ձայն հայրենյաց» նախաձեռնության մեծ հավաքի ժամանակ նշեց լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը:
«Պետությունը մի մարմին է, որը մեզնից յուրաքանչյուրը ունակ է պահպանել եւ պետք է պահպանի: Ցավոք, մենք դա չարեցինք: Ես միշտ մտածել եմ, որ մտավորականը գրողներն են, բանաստեղծներն են, երգիչներն են, երգահաններն են, նկարիչներն են, քանդակագործներն են: Ավաղ, այդպես չեղավ: Մտավորականը նա է, ով իր հայրենիքի զինվորն է, իսկ ես հայրենիքի զինվորն եմ:
Դուք չկարողացաք իրագործել այն ամենը, որը պետք էր իմ երկրին, ձեր երկրին: Որովհետեւ այն սին հեքիաթը, որ մատուցեցին ձեզ, դուք ավելի ճմարիտ ընդունեցիք, քան իրականությունն էր: Մենք բոլորս իրար հետ չկարողացանք պայքարել այն սինի դեմ, ստի դեմ, որին առնչվեցինք: Ես հիմա կոչ եմ անում, որ իմ երկրի մտավորականը, հոգեւորականը, զինվորը, բոլոր գործիչները մեկտեղվեն, դառնան մարմին, դառնան պետություն»,-ասաց նա եւ իր խոսքն ավարտեց ասմունքով: