Telegram-ը դարձել է ԱՄՆ-ում 2-րդ ամենաշատ ներբեռնված հավելվածը
Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցներն սկսեցին օգտվել Telegram հավելվածից, այն դարձել է երկրում երկրորդ ամենաշատ ներբեռնված հավելվածը, հայտնում է eadaily.com լրատվական կայքը:
Դա տեղի է ունեցել նախագահ Թրամփի ֆեյսբուքյան և թվիթերյան հաշիվների և Parler հավելվածի արգելափակումից հետո, որի հետևանքով Telegram հավելվածը երեք օրվա ընթացքում ներբեռնվել է 545 հազար ամերիկացիների կողմից:
Մերիլենդի համալսարանի տեղեկատվական հետազոտությունների պրոֆեսոր Ջեն Գոլդբեքն ասել է, որ Telegram-ն «ավելի երկար տուն» կարող է լինել ամերիկացիների համար և նշել, որ Apple-ն ու Google-ը կարող են փորձել որոշակի վերահսկողություն սահմանել դրա վրա, սակայն դա հաղորդագրությունների տարածման օրինական ծրագիր է, որից մարդիկ օգտվում են:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր tert.am-ը, Telegram հավելվածի սեփականատերն անվտանգության նկատառումներից ելնելով կոչ էր արել iOS-ից անցնել Android համակարգի կիրառմանը: