ԱՄՆ Սան Դիեգո քաղաքի կենդանաբանական այգում երկու գորիլլա կորոնավիրուսով է վարակվել
ԱՄՆ Սան Դիեգո քաղաքի կենդանաբանական այգու երկու գորիլլա կորոնավիրուսով է վարակվել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով կենդանաբանական այգու տարածած տեղատվությանը:
SARS-CoV-2 թեստերի պատասխաններով գորիլլաների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Նրանց թեստավորելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ հունվարի 6-ին գորիլլաների մոտ հազ է նկատվել: Կենդանիներն այժմ իրենց լավ են զգում, գտնվում են հսկողության տակ, իսկ այլ գորիլլաների մոտ ախտանշաններ չկան:
Ենթադրվում է, որ կենդանիները կարող են վարակված լինել կենդանաբանական այգու աշխատակցից, որը հիվանդությունը տարել է առանց ախտանշանների: