Եթե ՌԴ-ն անկարող է գերիների հարցը լուծել, ինչպե՞ս է պատրաստվում տրանսպորտային ապաշրջափակման հարցերի լուծման երաշխավոր դառնալ
Եթե Ռուսաստանն անկարող է գերիների հարցը լուծել, ինչպե՞ս է պատրաստվում տրասպորտային ապաշրջափակման համալիր հարցերի լուծման երաշխավոր դառնալ։ Հայաստանը պետք է անհապաղ Մինսկի խմբի օրակարգ բերի գերիների վերադարձի հարցը՝ այս խնդրի հետ չկապելով ճանապարհների և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցը։
Անկախ այս գործընթացից, ճանաչելով այս հույժ կարևոր խնդրում Ռուսաստանի ջանքերի անկարողությունը, Հայաստանի ԱԳ նախարարությունը, Ազգային ժողովը պետք է անհապաղ գերիների վերադարձի խնդրով դիմեն բոլոր միջազգային կազմակերպություններին և գործընկեր երկրներին՝ ներազդելու համար Բաքվի վրա և գերիների վերադարձը շուտափույթ իրականացնելու համար։ Դրանից հետո միայն Հայաստանը կարող է վերադառնալ մոսկովյան եռակողմ հայտարարության օրակարգին և բովանդակությանը։
Արման Բաբաջանյանի facebook-ի էջից: