Հունաստանը դեռ Թուրքիայից հետազոտական բանակցությունները վերսկսելու հրավեր չի ստացել
Հունաստանը դեռ Թուրքիայից Միջերկրական ծովում վիճելի տարածքային պահանջների վերաբերյալ հետազոտական բանակցությունները վերսկսելու հրավեր չի ստացել: Սակայն Աթենքը պատրաստ է քննարկել հարցերը, այդ թվում՝ մայրցամաքային խութի շուրջ: Այս մասին հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդրոս Պապայոաննուն:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան պաշտոնապես առաջարկում է Աթենքին վերսկսել բանակցությունները, որոնք դադարեցվել են 2016 թվականից:
«Հունաստանը մտադրություն է հայտնել միջազգային իրավունքի համաձայն պատասխանել թուրքական կողմից ցանկացած նման հրավերի` բացառիկ տնտեսական գոտու (ԲՏԳ) սահմանազատման եւ մայրցամաքային խութի շուրջ»,- հայտարարել է հույն դիվանագետը: