Microsoft-ը մշակում է մարդկանց թվային կլոններ
Microsoft կորպորացիան գրանցել է արտոնագիր կոնկրետ մարդու բնութագրերի հիման վրա ձայնային չաթ-բոթի ստեղծման համար, հաղորդում է Gazeta-ն:
Նշվում է, որ չաթ-բոթի վրա աշխատանքի ժամանակ ընկերությունը հավաքելու է կոնկրետ մարդու մասին լուսանկարներ, ձայնի նմուշներ, սոցցանցերում գրառումներ, էլեկտրոնային եւ ձեռագիր նամակներ:
Այդ մշակումները նշանակում են, որ կորպորացիան ապագայում կկարողանա ստեղծել մահացած մարդկանց թվային կլոններ: