Շոտլանդիայի ազգային կուսակցությունը Բորիս Ջոնսոնից բրեքզիթի համար միլիարդավոր ֆունտ փոխհատուցում է պահանջում
Շոտլանդիայի ազգային կուսակցությունը (SNP), որը հանդես է գալիս Շոտլանդիայի անկախության օգտին, վարչապետ Բորիս Ջոնսոնից բրեքզիթի եւ աճող ծախսերի համար որպես փոխհատուցում միլիարդավոր ֆունտ է պահանջում, հաղորդում է Reuters-ը:
Բրեքզիթը թուլացրել է Միացյալ Թագավորությունը կապող հանգույցները. Անգլիան եւ Ուելսը կողմ են քվեարկել ԵՄ-ից դուրսբերմանը, սակայն Լոնդոնը, Հյուսիսային Իռլանդիան եւ Շոտլանդիան քվեարկել են մնալու օգտին:
SNP-ն, որը ցանկանում է Շոտլանդիայի անկախացումն ու պնդում է երկրորդ հանրաքվե անցկացնել, հայտարարել է, որ շոտլանդացի ձկնորսները լուրջ խնդիրների են բախվել բրեքզիթի պատճառով:
«Ջոնսոն պահպանողականները պետք է ներողություն խնդրեն շոտլանդական ձեռնարկություններից եւ փոխհատուցում վճարեն Շոտլանդիային երկարաժամկետ վնասի համար, որը նրանք հասցրել են տնտեսությանը»,-խորհրդարանում հայտարարել է SNP-ի առաջնորդ Յան Բլեքֆորդը:
Բլեքֆորդը բրեքզիթը «տնտեսական վանդալիզմի անօգուտ ակտ» է անվանել, որն իրականացվել է Շոտլանդիայի կամքին հակառակ: