Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ
Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացրել Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ՝ պահանջելով, որպեսզի նա հրապարակի, թե այս անգամ ժողովրդից գաղտնի ինչ է ստորագրելու Մոսկվայում: Այս մասին հայտնում է Տելեգրամի «Մեդիապորտ» ալիքը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Մոսկվայում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: Այցի շրջանակում վարչապետը նաեւ առանձնազրույց կունենա ՌԴ նախագահի հետ: