Երևան, 28.Մարտ.2024, 00:00 |
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա... Ես չէի ցանկանում հեռանալ. Մեսսին՝ Բարսելոնայի... «Փաստ». Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». ի... «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստում... «Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել... «Հրապարակ». Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմա... «Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից ... «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուր... Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամե... Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կեն... Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներ... Սի Ծինփինը կոչ է արել ԱՄՆ-ին խորացնել առևտրատ... 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կ... Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փե... Էնն Հեթուեյը խոստովանել է, թե ինչու է հրաժարվ... Մոսկվան ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաին... Սթիվեն Սիգալը տեսակցել է «Կրոկուսի» ահաբեկչու... Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյ... Բլինկենը կհանդիպի Ուկրաինայի արտաքին գործերի ... Լատվիայի վարչապետը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պա... Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությո... Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխութ... ԱՄՆ-ն հաքերների մասին տեղեկությունների դիմաց ... Լատվիան կարտաքսի ռուս դիվանագետին Դեսպան Ավետիսյանը Իսպանիայի Պատգամավորների Կո... 13-ամյա թոռը 63-ամյա պապի մարմինը հայտնաբերել... Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ֆիլատն ասել է, որ Սանդուն և նրա թիմը Մոլդովայ... «Ռուսաստանի համար չկան ոչ բարեկամ երկրներ, կա... Վերանորոգված ու վերազինված «Մհեր Մկրտչյան» ար... Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի ... Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է․ Ա... Կրոսը ևս մեկ տարի կանցկացնի Մադրիդում Բելգորոդում խոցվել է 18 հրթիռ, իսկ Ուկրաինայո... «Հարավային Կովկասի ապագան Փարիզի համար գործիք... Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի ... Չինաստանը արձակել է Yunhai-3 գաղտնի արբանյակը... Ռոբերտ Պատինսոնն առաջին անգամ հայր է դարձել ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է Մարդկանց թ... Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի հակաս... Թայլանդում ընդունվել է միասեռ ամուսնություննե... Ֆեյսբուքի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է... Վերացվել է դպրոցի խոհանոցի արտադրական գործուն... ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին. կան տ... Վրաստանում ԵՄ դիտորդները նոր ղեկավար ունեն Հայաստանում Գվինեայի դեսպանն իր հավատարմագրեր... Վրացագիտության կենտրոնը նոր մեկնարկի հիանալի ... Արարատ Միրզոյանն Արգենտինայում անդրադարձել է ... «Մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տ... 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համ... ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Հնդկաստանի ... Սվաճյան փողոցի շենքերից մեկի մոտ սպանության փ... Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տ... Փնտրելու կարիք չկա. այդ մարդիկ Տավուշում են և...

Հետպատերազմյան այս ծանր օրերին պետք է մնանք հավատի ու հույսի մեջ. Կաթողիկոսն աղոթել է գերիների և անհայտ կորածների համար

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Սուրբ Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։ Պատարագի վերջում, նախագահությամբ Վեհափառ Հայրապետի, կատարվեց մասնավոր աղոթքը, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց ներկա հավատավոր ժողովրդին։

Ստորև ներկայացնում ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը գերեվարվածների և անհայտ կորածների համար աղոթքի արարողության ժամանակ։

«Հույսը երբեք չի ամաչեցնում, որովհետև

Աստծու սերը սփռված է մեր սրտերում

Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ»։

(Հռոմ․ Ե 5)

Սիրելի հավատավոր հայորդիներ,

Այսօր համախմբվել ենք մեր սուրբ եկեղեցիներում՝ աղոթք բարձրացնելու առ Աստված արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված և անհայտ կորած մեր քաջորդիների համար։

Մեր զինվորների հայրերի ու մայրերի, կանանց ու երեխաների հետ բոլորս մեր սրտերում փայփայում ենք մեր զավակների տուն վերադարձի հույսը։ Մեր հույսը պարզ մի զգացում, ցանկություն կամ լավատեսություն չէ, այլ Աստծո հավատարիմ սիրո վրա հիմնված վստահություն։ Այն երբեք չի ամաչեցնում, ինչպես ասում է առաքյալը, քանզի Աստված Սուրբ Հոգու միջոցով Իր սերը սփռել է մեր սրտերում։ Այդ հույսն է, որ մեզ զորացնում է ջերմեռանդ աղոթելու և անվհատ հետամուտ լինելու գերյալ մեր զավակների շուտափույթ ազատությանը, անհայտ կորածների հայտնաբերմանը։

Արցախյան հակամարտությունը, ցավալիորեն, հնարավոր չեղավ կարգավորել բանակցային խաղաղ գործընթացով։ Ադրբեջանական իշխանությունները ռազմատենչ ոգով հակված էին խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, ինչը և տեղի ունեցավ։ Պատերազմը խաթարեց տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը՝ պատճառելով մեր ժողովրդին մարդկային և տարածքային ծանր կորուստներ և անհուն վիշտ ու ցավ։ Նույն վարքագիծը ադրբեջանական իշխանությունները շարունակում են նաև այսօր՝ տարածքային նկրտումների հետ մեկտեղ շահարկելով ռազմագերիների վերադարձման, անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների արտահանձնման խնդիրը։ Գերության մեջ հայտնված մեր զավակները անմարդկային վերաբերմունքի են ենթարկվում, ոտնահարվում են գերյալներին վերաբերող միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։ Անտեսվում են նաև մարդկային կյանքը, արժանապատվությունը և իրավունքները արժևորող երկրների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների դիմումներն ու հորդորները։ Մեր կոչն ու ակնկալությունն է, որ արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ի նպաստ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի և Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ Մեր եռակողմ հանդիպումների ոգուն համաձայն՝ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը անհրաժեշտ նպաստ բերի գերիների ազատության և զոհված ու կորուսյալ զինվորներին առնչված մարդասիրական գործողություններին։

Պատերազմի դադարեցման, խաղաղարար ու մարդասիրական գործունեության մեջ ներդրած անձնական ջանքերի համար Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնության նախագահ տիար Վլադիմիր Պուտինին։ Շնորհակալ զգացումներով եղբայրական Մեր սերն ենք հղում Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին այս դժվարին օրերին մեր ժողովրդին և Եկեղեցուն ցուցաբերած զորակցության համար։ Մեր գնահատանքն ենք ցանկանում արտահայտել նաև Արցախում տեղակայված խաղաղապահ ուժերին և բոլոր կազմակերպություններին ու անձանց, ովքեր շարունակական միջոցներ են ձեռնարկում իրավիճակի և առկա խնդիրների արդար հանգուցալուծման համար։ Միայն արդարության հիմքի վրա է խաղաղությունը հաստատուն մնում, ինչպես և վկայում է Սուրբ Գիրքը. «Ողորմությունն ու ճշմարտությունը պիտի հանդիպեն, արդարությունն ու խաղաղությունը պիտի համբուրվեն» (Սաղմ. ՁԴ 11):

Սիրելի հավատավոր զավակներ, հետպատերազմյան այս ծանր օրերին լինենք միաբան ու քաջ, ամուր մնանք հավատի ու հույսի մեջ՝ մեզ պատուհասած պատերազմի արհավիրքները հաղթահարելու, դժվարություններին դիմակայելու և հայրենիքի լուսավոր օրը կերտելու համար։ Մեր հորդորն է նաև մեր Սուրբ Եկեղեցու սպասավորներին նույն տեսլականով և եռանդով շարունակելու հովվական խնամք և կարելի աջակցություն ցուցաբերել պատերազմից տուժածներին և Աստծո խոսքով, Ավետարանի հույսի ու հավատի պատգամներով մխիթարելու գերության մեջ գտնվողների ու անհայտ կորածների ընտանիքներին։

Այս պահին, սիրելիներ, սրտաբուխ աղոթքը մեր շուրթերին, Երկնավոր Տիրոջից խնդրենք Ամենասուրբ Երրորդության օրհնությունն ու օգնականությունը մեր հայրենիքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքին՝ հայցով, որ երկնային շնորհները, սերն ու խաղաղությունը լինեն մեզ և ամենքի հետ։ Հավատավոր Մեր զավակներիդ աղոթակցությամբ Մեր հայցն ենք բարձրացնում առ մարդասեր Փրկիչ Տերը գերյալների, անհայտ կորածների, վիրավորների և նրանց ընտանիքների համար։

Ամենագութ և ամենողորմ Աստված, որ Միածին Որդուդ առաքեցիր՝ սրտով բեկյալներին բժշկելու և գերիներին ազատություն քարոզելու, աղաչում ենք Քեզ, Աստվածային Քո գթառատությամբ ողորմիր մեր գերիներին, որպեսզի ապահով և անվտանգ տուն վերադառնան։

Քո խաղաղության հրեշտակին ուղարկիր՝ զորացնելու բոլոր հայրերին ու մայրերին, հարազատներին, կանանց ու երեխաներին, ովքեր սրտի թրթիռով սպասում են գերեվարված կամ անհայտ կորած զինվորների վերադարձին, և նրանց պարգևիր ուրախությունը տեսնելու իրենց սիրելիներին։

Զորացրու, Տեր, բոլոր անձանց, ովքեր եռանդուն ջանքեր են ներդնում գերիներին ազատելու, անհայտ կորածներին գտնելու և զոհված մեր նահատակների անթաղ մամինները հայտնաբերելու և ընտանիքներին հանձնելու համար։

Արդ, Բարերար և բազումողորմ Աստված, ունկնդիր եղիր Քեզ հուսացող Քո ժողովրդի ծնրադիր աղոթքներին ու խնդրանքներին, օգնական ու ապավեն եղիր նրանց և պարգևիր քաջություն ու ոգու արիություն դժվարությունների ու նեղությունների մեջ, լցրու նրանց սրտերը բարի ու լուսավոր օրվա հույսով ու հավատով։

Ի խորոց սրտից աղոթում ենք և հավատում, Ամենակալ Տեր Աստված, որ ազատություն պիտի պարգևես մեր գերյալ զավակներին, որոնց վերադարձին անհամբեր սպասում ենք բոլորս, որպեսզի միասին՝ նրանց հետ գոհությամբ փառավորենք Ամենասուրբ Երրորդությանդ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն»։

 

դիտվել է 133 անգամ
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա... Ես չէի ցանկանում հեռանալ. Մեսսին՝ Բարսելոնայի... «Փաստ». Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». ի... «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստում... «Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել... «Հրապարակ». Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմա... «Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից ... «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուր... Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամե... Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կեն... Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներ... Սի Ծինփինը կոչ է արել ԱՄՆ-ին խորացնել առևտրատ... 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կ... Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փե... Էնն Հեթուեյը խոստովանել է, թե ինչու է հրաժարվ... Մոսկվան ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաին... Սթիվեն Սիգալը տեսակցել է «Կրոկուսի» ահաբեկչու... Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյ... Բլինկենը կհանդիպի Ուկրաինայի արտաքին գործերի ... Լատվիայի վարչապետը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պա... Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությո... Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխութ... ԱՄՆ-ն հաքերների մասին տեղեկությունների դիմաց ... Լատվիան կարտաքսի ռուս դիվանագետին Դեսպան Ավետիսյանը Իսպանիայի Պատգամավորների Կո... 13-ամյա թոռը 63-ամյա պապի մարմինը հայտնաբերել... Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ֆիլատն ասել է, որ Սանդուն և նրա թիմը Մոլդովայ... «Ռուսաստանի համար չկան ոչ բարեկամ երկրներ, կա... Վերանորոգված ու վերազինված «Մհեր Մկրտչյան» ար... Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի ... Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է․ Ա... Կրոսը ևս մեկ տարի կանցկացնի Մադրիդում Բելգորոդում խոցվել է 18 հրթիռ, իսկ Ուկրաինայո... «Հարավային Կովկասի ապագան Փարիզի համար գործիք... Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի ... Չինաստանը արձակել է Yunhai-3 գաղտնի արբանյակը... Ռոբերտ Պատինսոնն առաջին անգամ հայր է դարձել ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է Մարդկանց թ... Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի հակաս... Թայլանդում ընդունվել է միասեռ ամուսնություննե... Ֆեյսբուքի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է... Վերացվել է դպրոցի խոհանոցի արտադրական գործուն... ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին. կան տ... Վրաստանում ԵՄ դիտորդները նոր ղեկավար ունեն Հայաստանում Գվինեայի դեսպանն իր հավատարմագրեր... Վրացագիտության կենտրոնը նոր մեկնարկի հիանալի ... Արարատ Միրզոյանն Արգենտինայում անդրադարձել է ... «Մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տ... 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համ... ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Հնդկաստանի ... Սվաճյան փողոցի շենքերից մեկի մոտ սպանության փ... Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տ... Փնտրելու կարիք չկա. այդ մարդիկ Տավուշում են և...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan