Ճապոնիայում կորոնավիրուսը կես րոպեում սպանող պորտատիվ սարք է հայտնվել
Ճապոնիայում պորտատիվ սարք է հայտնվել, որը կարող է կես րոպեում ոչնչացնել COVID-19-ի վիրուսների 99.99 տոկոսը, հայտնում է ճապոնական Mainichi թերթը:
Սարքն իրենից խորը ուլտրամանուշակագույն իմպուլսների լուսադիոդային արտանետիչ է ներկայացնում: Խորը ուլտրամանուշակագույնն ուժեղ տեղայնացված ճառագայթում է` ալիքի շատ կարճ երկարությամբ, որի տեւողությունը չափվում է ֆեմտովայրկյաններով: Խորը ուլտրամանուշակագույն ճառագայթի ստացումը եւ օգտագործումը ժամանակակից գիտության հեռանկարային ոլորտներից մեկն է համարվում, հայտնում է «ՌԳ»-ն:
Արտադրողի խոսքով` համարվում է, որ վիրուսային մասնիկների ոչնչացումն առավել արդյունավետ է 260 նմ երկարությամբ ալիքի դեպքում, բայց ալիքի այսպիսի երկարությունը կրճատում է խորը ուլտրամանուշակագույնի ճառագայթման լուսադիոդների կյանքը: Սարքի ստեղծողները հայտարարել են, որ լույսադիոդի կյանքը 265 նմ ալիքի երկարության վրա մոտ 2 հազար ժամ է կազմում, իսկ 280 նմ ալիքի երկարության դեպքում այն կարելի է ավելացնել մոտ տասն անգամ:
Ճապոնիայի Տոկուսիմա համալսարանի կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ մակերեսների վրա գտնվող վիրուսների 99.99 տոկոսը ոչնչացվել է 30 վայրկյանում 5 սանտիմետր հեռավորության վրա:
Մշակողը ներկայումս խորը ուլտրամանուշակագույնի լուսադիոդների արտադրող է փնտրում` սարքի սերիական արտադրությունը սկսելու համար: Ենթադրվում է, որ այն կարող է օգտագործվել նաեւ օդի զտիչներում, օդորակման համակարգերում եւ այլ խիստ կարեւոր տեղերում: