Microsoft-ը կմշակի մարդկանց թվային կլոնները
ԱՄՆ արտոնագրերի և ապրանքանիշների գրասենյակի տեղեկատվության համաձայն՝ Microsoft- ը արտոնագիր է ներկայացրել «մարդու վրա հիմնված ձայնային չաթբոտի» համար:
Նշվում է, որ «չաթբոտի» վրա աշխատելիս ընկերությունը կհավաքի պատկերներ, ձայնային նմուշներ, գրառումներ սոցիալական ցանցերում, էլ.փոստեր, որոշակի անձի վերաբերյալ ձեռագիր նամակներ: Սա կօգտագործվի անձի վերաբերյալ տվյալներ ստեղծելու կամ փոփոխելու համար:
Նման զարգացումները նշանակում են, որ ապագայում կորպորացիան կկարողանա ստեղծել մահացած մարդկանց թվային կլոններ: