Էրդողանը Թուրքիայի ապագան տեսնում է Եվրոպայում
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ բանակցություններում ասել է, որ հանրապետության ապագան տեսնում է Եվրոպայում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Թուրքիայի ղեկավարի գրասենյակին:
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի և ԵՄ-ի միջև երկկողմ զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային իրադարձությունների հարցեր», – ասված է հայտարարության մեջ:
Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիայի օրակարգում առաջնային տեղը զբաղեցնում է Եվրամիությունը: