Կատարը կկարգավորի հարաբերություններն Իսրայելի հետ, եթե այն մասնակցի Արաբական խաղաղության նախաձեռնությանը
Կատարը կկարգավորի հարաբերություններն Իսրայելի հետ, եթե այն մասնակցի Արաբական խաղաղության նախաձեռնությանը: Այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամեդ բեն Աբդուլռահման ալ-Թանին, փոխանցում է RT Arabic-ը:
«Մենք կկարգավորենք մեր հարաբերություններն Իսրայելի հետ, երբ այն միանա Արաբական խաղաղության նախաձեռնությանը` դադարեցնելով օկուպացիան, թույլ տալով Պաղեստինյան պետություն ստեղծել` իր մայրաքաղաքով Արեւելյան Երուսաղեմում եւ վերադարձնել փախստականներին»,- ասել է Ալ Թանին:
Ավելի վաղ իսրայելական «Մոսադ»-ի ղեկավար Էլի Քոենն իսրայելական i24 News հեռուստաալիքին ասել էր, որ Կատարի եւ Պարսից ծոցի երկրների հաշտեցումը կարեւոր է տարածաշրջանային կայունության համար: «Այս քայլն անկասկած կարեւոր հիմք կդառնա Կատարի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների հետագա զարգացման համար»,- ասել է նա: