Ամեն մի իշխանություն, որ գալիս է, գիտի, որ կարող է մտավորականներին առնի ու արխային ինչ ուզենա անի. կինոռեժիսոր
Այսօրվան մենք հասել ենք սուտ խոսելով. Մտավորականները, որոնք հասարակական կարծիքի ձեւավորող են, սուս են մնացել 1991-ից մինչեւ այսօր: Այս մասին, այսօր՝ հունվարի 9-ին, մտավորականները, մշակույթի եւ գիտության ներկայացուցիչների հավաքի ժամանակ նշեց կինոռեժիսոր Արմեն Գրիգորյանը:
«Այն, որ այսօր կորցրեցինք հայրենիքը հենց այդ սուս մնալու եւ հավայի խոսալու հետեւանքն է: Երբ որեւէ մեկին նշանակում են մտավորական, բոլորն էլ գիտեն, որ դա վերջը մշակույթի նախարարությունում հերթ կանգնելն է: Ամեն մի իշխանություն, որ գալիս է, գիտի, որ կարող է մտավորականների մի ստվար զանգվածի առնի ու արխային ինչ ուզենա անի: Դա գիտեր իջեւանցի շիզոֆրենիկը ու արեցղ: Իսկ ճնշող մեծամասնությունը սուս մնաց: Երբ մտավորականը սուս է մնում, ամեն մի հոգեկան շատ տղա ծախում է մեր հայրենիքը»,-ասաց նա: