Ես կարծում եմ, որ վարչապետը դեռ չի ավարտել այն հանձնարարությունները, որ խոստացել է կատարել մինչև վերջ, դրա համար էլ ժամանակ է ձգում. Կինոռեժիսոր Սամվել Թադևոսյան
Ես կարծում եմ, որ վարչապետը դեռ չի ավարտել այն հանձնարարությունները, որ խոստացել է կատարել մինչեւ վերջ, դրա համար էլ ժամանակ է ձգում: Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց կինոռեժիսոր Սամվել Թադեւոսյանը:
«Նա հասկանում է, որ երկու դեպքում էլ չի ներվելու. Եթե հանձնարարությունները չկատարի, տերերը չեն ների, հակառակ դեպքում հայ ժողովուրդը չի ների: Բայց նրա հավակնությունը տերերի կողմն է, որովհետեւ նրանք կարող են իրեն մի տեղ ապաստան տալ»,-ասաց նա՝ հավելելով. «Վարչապետը վերջապես տեսավ կործանված այն Շուշին, որն ինքը ատում էր»:
Սամվել Թադեւոսյանի խոսքով, այս վարչակազմը պետք է հեռանա, պետք է գա ազգային կառավարություն, որպեսզի մենք կարողանանք տնօրինել այն հայրենիքը, որի համար 30 տարի մարտնչում ենք. «Առջեւում դեռ մեծ դժվարություններ կան եւ մեզ պետք է հայերցի, հայամետ իշխանություն»: