Արդյո ՞ք պետք են բեռնաթափման օրերն Ամանորյա տոներից հետո. բժշկի կարծիքը
Բեռնաթափման օրերն Ամանորյա տոներից հետո ամենեւին էլ պարտադիր չեն բոլորի համար: Սակայն եթե տոների ընթացքում չարաշահել եք ալկոհոլային խմիչքները, տարբեր տեսակի սնունդը եւ այժմ ծանրություն եք զգում ստամոքսում, խորհուրդ է տրվում մի քանի օր «թեթեւ» նախուտեստներ ուտել եւ չծանրաբեռնել մարսողական համակարգը: Նման կարծիք է հայտնել գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը:
Ըստ նրա` ցանկալի է մի քանի «բեռնաթափող» օրվա ընթացքում զերծ մնալ «ծանր» սնունդից, յուղոտ կերակուրներից, ալյուրից պատրաստված արտադրանքից, ալկոհոլային խմիչքներից: Դուք կարող եք, օրինակ, ավելի շատ միրգ եւ բանջարեղեն, անյուղ միս, կաթնամթերք, հատիկաբույսեր եւ ամբողջական ձավարեղեն ուտել` չափավոր քանակությամբ:
Մասնագետը մեկ անգամ եւս շեշտել է, որ նման «բեռնաթափող» օրերը կարող են կազմակերպել նրանք, ովքեր դրա կարիքը զգում են: Եթե լավ եք զգում եւ մարսողական համակարգի հետ կապված խնդիրներ չեք նկատում, կարող եք շարունակել ուտել նախկինի պես:
Եթե ամանորյա տոներից հետո մարսողական աննշան խանգարումներ նկատեք, կարող եք ձեր սննդակարգին մի քանի օր աղիների համար օգտակար մանրէներով հարուստ թթվակաթնային մթերքներ ավելացնել (շատ հայերին քաջ հայտնի է դեղատներում վաճառվող այդպիսի արտադրանքի մասին): Այն կարելի է ուտել օրական երեք անգամ մեկական բաժակ ուտելուց առաջ:
Բայց եթե մարսողական խանգարումներն ավելի լուրջ են, իհարկե, չարժե դրանք ինքնուրույն լուծել. խորհուրդ է տրվում դիմել բժշկի: