Լիա Ախեջակովան հոսպիտալացվել է Covid-19-ով
Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Լիա Ախեջակովան հոսպիտալացվել է առողջության վատթարացման պատճառով, հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով REN-ին։
ԶԼՄ-ների տվյալներով՝ Ախեջակովայի վիճակը վատացել է մի շարք քրոնիկ հիվանդությունների պատճառով։
Բացի այդ, 82-ամյա դերասանուհու պրոդյուսերի խոսքով՝ կորոնավիրուսի թեստը, որը նա հանձնել է, դրական է եղել: