Արդյոք Հայրենիքի դավաճանի նկատմամբ դավաճանությունը դավաճանություն է, թե՝ ոչ. Ռուբեն Մելիքյան
Բուն հարցը հետևյալն է. արդյո՞ք Հայրենիքի դավաճանի նկատմամբ դավաճանությունը դավաճանություն է, թե ոչ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցությունը լքած ԱԺ պատգամավորներին:
Նա նաեւ հավելել է. «Պատասխանը պարզ է. եթե գերակա արժեքը Հայրենիքն է, ապա՝ դավաճանություն չէ, իսկ եթե գերակա արժեքը Հայրենիքի դավաճանն է, ապա՝ դավաճանություն է։
Մեկ այլ դիտանկյունից հարցը քննարկելով՝ պիտի ընդունենք, որ գործ ունենք «անջատում հանուն փրկության» և «մնացում հանուն ոչնչի» դոկտրինների հակադրության հետ»: