«5 միլիարդը մեծ գումար է ստրուկ դառնալու համար». Մհեր Մկրտչյան
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նոր գրառում է կատարել՝ իր կյանքից մի դրվանգ ներկայացնելով ու նշելով՝ 5 միլիարդը մեծ գումար է ստրուկ դառնալու համար։
«1996-ին Մոսկվայում նշանակվեցի «Ինտելեքտ» բանկի գլխավոր դիլեր: Ստանում էի ամիսը 1`500 դոլար աշխատավարձ, բայց վաճառում էի օրը 12 միլիոն դոլար cash:
Մեկ շաբաթ անց հայտնվեցին ընկեր բրոկերներ առաջարկով` մի 2 կոպեկ ավելի էժան վաճառել նրանց քեշը ու ստանալ օտկատ: Հաշվեցի` մոտ 24 000 դոլար շաբաթական: Հրաժարվեցի: Հիմա՞ր եմ: Ո՛չ: Որովհետեւ այդ վարկյանից ես կդառնայի նրանց ստրուկը:
Հետագայում չծախված դիլերի րեպուտացիան բացեց իմ առաջ շատ կարեւոր դռներ` մարդիկ վստահում էին իմ տված խոսքին եւ հարգում ինձ` «դուռս քացով» չէին բացում:
Ինչու՞ պատմեցի այս պատմությունը` 5 միլիարդը մեծ գումար է ստրուկ դառնալու համար»,- գրել է նա։