Ալիևը կրկին սպառնում է Հայաստանին
![](/timthumb.php?src=disc/07-01-21/82647181ec4f862d524424b5de7eb3f0.jpg&w=450)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին սպառնում է Հայաստանին երկրի պաշտոնատար անձանց` Լեռնային Ղարաբաղ կատարած այցերի կամապակցությամբ:
«Ինձ տեղեկացրին, որ Հայաստանի արտգործնախարարը գտնվում էր Ստեփանակերտում: Թող չմոռանան պատերազմի մասին: Այս այցերը պետք է դադարեն: Մենք ձեզ նախազգուշացնում ենք, որ եթե նման սադրիչ գործողություններ ձեռնարկվեն, ապա Հայաստանն էլ ավելի շատ կփոշմանի... Ռուսաստանը կողմերին առաջարկել է իր միջնորդական հնարավորությունները: Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների պատվիրակությունը, որը վերջերս այցելել էր Հայաստան եւ Ադրբեջան, հիմնականում քննարկում էր այս թեմաները: Եթե հարաբերությունները կարգավորվեն, ապա ի՞նչ կարիք կա նման սադրիչ այցերի: Ի՞նչ են ուզում ցույց տալ: Ուստի բոլոր այցերը պետք է ավարտվեն»,- հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նա հայտարարել է, որ եթե այդպիսի ուղեւորությունները կրկնվեն, ապա «պատասխանը շատ կոշտ կլինի»: