Սաուդյան Արաբիան եւ Պարսից ծոցի ևս 3 երկրներ պայմանավորվել են Կատարի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման շուրջ
Սաուդյան Արաբիան եւ Պարսից ծոցի եւս 3 երկրներ պայմանավորվել են Կատարի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման շուրջ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ին:
Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար Սաուդ իբն Ֆեյսալ իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդը հայտարարել է, որ «քաղաքական եւ բարի կամք է դրսեւորվել, որպեսզի երաշխավորվի դիվանագիտական եւ այլ կապերի վերականգնման մասին համաձայնության կատարումը, ներառյալ՝ թռիչքների վերսկսումը»:
Հիշեցնենք, որ նախօրեին Սաուդյան Արաբիայում կայացել է Պարսից ծոցի երկրների համագործակցության հարցով խորհրդի գագաթաժողովը, որի ժամանակ քննարկվել է Կատարի նկատմամբ էմբարգոյի չեղարկումը 3,5-ամյա վեճից հետո: Ավելի հարեւան երկրները՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյն ու Եգիպտոսը, Կատարին մեղադրել են ահաբեկչությանն աջակցության մեջ: