«Գործող իշխանության հեռացումն է այն ճանապարհը, որը հնարավորություն կտա փրկել մեր երկիրը վերահաս աղետից». Փաշինյանի հրաժարականի պահանջով նստացույցը Հանրապետության հրապարակում շարունակվում է
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով նստացույցը Հանրապետության հրապարակում շարունակվում է։
Համաձայն Հայրենիքի փրկության շարժման տարածած հայտարարության՝ շարժմանը միացած երիտասարդները վստահ են՝ գործող իշխանության հեռացումն է այն միակ ճանապարհը, որը հնարավորություն կտա փրկել մեր երկիրը վերահաս աղետից, շտկել մեր մեջքը եւ շարժվել առաջ։
Հիշեցնենք, որ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո քաղաքացիները երթեր և հանրահավաքներ էին անում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը, տեղի են ունենում գործադուլներ, դասադուլներ, նստացույցեր։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։