Անգլիայի դպրոցները հրաժարվում են վերսկսել դասերը՝ չնայած դրանց անվտանգության մասին Ջոնսոնի հավաստիացմանը. Mirror
Անգլիայում բազմաթիվ դպրոցներ հրաժարվում են վերսկսել դասերը՝ չնայած դրանց անվտանգության մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հավաստիացմանը, գրում է Mirror-ը:
Ավելի վաղ Ջոնսոնը կոչ էր արել կրտսեր դասարանցիների ծնողներին ուղարկել երեխաներին դպրոց:
Այդուհանդերձ, դպրոցները Բրայթոնում, ինչպես նաեւ Բիրմինհեմի, ԲլեքՔաունթիի, Էսեքսի, Մենդֆիլդի, Սաֆոլքի, Նորֆոլքի, Դեւոնի եւ այլ շրջանների որոշ մասերում որոշել են փակ մնալ:
Ընդ որում՝ մի շարք շրջաններում, մասնավորապես, Քենթ եւ Կամբրիա կոմսություններում կոչ են անում երկրի կառավարությանը շարունակել փակ պահել դպրոցները:
Որոշ դպրոցներ բացառություն են արել խոցելի ընտանիքների երեխաների, ինչպես այն աշակերտների համար, որոնց ծնողները ստիպված են աշխատանքի այցելել: