«Յուվենտուսն» ու «Ինտերն» առաջարկ են արել Գրացիանո Պելեին
Հարձակվող Գրացիանո Պելեն մոտ է կարիերան Իտալիայում շարունակելուն։ 35-ամյա իտալացի ֆուտբոլիստն առաջարկներ է ստացել Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսից» եւ Միլանի «Ինտերից», հաղորդում է Football Italia-ն։
Չինական «Շանդուն Լունենից» հեռանալուց հետո Գրացիանո Պելեն ունի ազատ գործակալի կարգավիճակ։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաեւ ակումբներ Անգլիայից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից։
Չինաստանի ավարտված առաջնությունում Գրացիանո Պելեն մասնակցել է 18 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ «Շանդուն Լունենը» գրավել է 5-րդ տեղը։
Գրացիանո Պելեն 2016-ին անգլիական «Սաութհեմփթոնից» էր տեղափոխվել Չինաստան։ 2014-2016-ին նա 20 հանդիպում է անցկացրել Իտալիայի հավաքականում՝ խփելով 9 գոլ։