Հունաստանում բժիշկը հոսպիտալացվել է Pfizer/BioNTech դեղամիջոցով պատվաստվելուց հետո
Աթենքում բժիշկը տեղափոխվել է վերակենդանացման բաժին եւ միացվել ԹԱՕ սարքին կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNTech դեղամիջոցով պատվաստվելուց հետո, հաղորդում է Գազետա.ru-ն՝ հղում անելով Skai հեռուստաալիքին:
Նշվում է, որ 54-ամյա տղամարդու մոտ, որը վարակվել էր կորոնավիրուսով, դեկտեմբերի 30-ին ի հայտ են եկել ներքին շնչուղիների վարակի ախտանշաններ: Վարակի թեստի արդյունքը բացասական էր, նրա մոտ հիվանդության ախտանշաններ չկային:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հաջորդ օրը նրա ինքնազգացողությունը վատացել է, իսկ հունվարի 1-ից համարվել է, որ ինտուբացիան անհրաժեշտ է, քանի որ ախտորոշվել էր շնչառական անբավարարություն ներքին շնչուղիների վարակի պատճառով:
Հունաստանի առողջապահության նախարարությունից նշել են, որ կապ չեն տեսնում պատվաստման եւ բժշկի մոտ առաջացած վարակի միջեւ:
Հունաստանում դեկտեմբերի 27-ին մեկնարկել է բնակչության պատվաստումը կորոնավիրուսի դեմ, որը կոչվում է «Օպերացիա Ազատություն»: Pfizer / BioNTech ընկերության առաջին պատվաստումը ստանում են բուժաշխատողներն ու ծերանոցներում խնամվող տարեց մարդիկ: