Երևան, 29.Մարտ.2024, 00:00 |
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին ... Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Պաղեստինի Արտաք... Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել ա... Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայաց... «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդա... «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երե... «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության... Վերացվել է կաթնամթերքի արտադրության գործունեո... Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարն... Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություննե... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Լանջազատ գյուղի ոլորանների մոտակայքում քարաթա... «Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Ար... Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները մարտի 29-... Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-... Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և... «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում ... «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային ... «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հա... «Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ ... «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են... Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բ... «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասո... «Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են ... «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ... «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞... «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դա... Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների հ... Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյ... «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի ... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ...

2020-ին գրանցվել է տնտեսական ակտիվության 7.2% անկում, ավելի քիչ հարկեր են հավաքագրվել, 2021-ին ավելի քիչ ենք հավաքագրելու, իսկ պարտքի շեմը կանցնի ԱՀԿ-ի կողմից սահմանած 70%-ի շեմը. տնտեսագետ

2020 թվականին ՀՀ տնտեսական իրավիճակի վրա ազդեցին բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:

Նա նշեց, որ 2020-ի փետրվարից ՀՀ տնտեսության վրա էական ազդեցություն թողեց կորոնավիրուսը, և կորոնավիրուսի հետևանքով ի հայտ եկան սոցիալ-տնտեսական խնդիրներ: «Մի քանի ամիս տնտեսությունը «լոքդաունի» մեջ էր, ինչի արդյունքում, անշուշտ, տուժեց և՛ բիզնեսը, և՛ հանրությունը: Արդեն կանխատեսվում էր, որ 2020-ին ունենալու ենք անհամեմատ անկում, քան անցած տարի: Նման անկում չենք ունեցել վերջին 12 տարիների ընթացքում: Ամենամեծ անկումը՝ 14.1 տոկոսմ գրանցվել էր 2008-2009 թվականներին, իսկ այս տարի կանխատեսվում է՝ անկումը կլինի երկնիշ կամ երկնիշին մոտ»,- ասաց նա:

Սուրեն Պարսյանը նկատեց՝ այս ամենին գումարվեց սեպտեմբերի 27-ից սկսած Արցախյան պատերազմը, ինչի հետևանքով տնտեսությունը և ազգաբնակչութունը մեծ կորուստներ ունեցան. մասնավորապես՝ դադարեցվեցին, սառեցվեցին մի շարք ներդրումային ծրագրեր, գյուղատնտեսությունը մեծ կորուստներ ունեցավ: «Նաև բացասական սպասումներ ի հայտ եկան: Այսինքն՝ այն մարդիկ, որոնք ուզում էին բիզնես սկսել, խոշոր ներդրումներ իրականացնել, մեծ գնումներ անել, այդ գնումները հետաձգվեցին: Անցած տարվա 11 ամիսների կտրվածքով մեր տնտեսական ակտիվությունը գրանցել է 7.2 տոկոս անկում, սա աննախադեպ վատ ցուցանիշ է՝ հաշվի առնելով վերջին 12 տարիների վիճակագրությունը»,- ասաց նա:

Վերջինս ընդգծեց, որ եթե ամբողջ տարվա ընթացքում անկում էին գրանցել շինարարության, առևտրի, ծառայությունների ոլորտները, ապա արդեն նոյեմբերին անկում գրանցեց նաև արդունաբերության ոլորտը. «Ի հաշիվ հանքարդյունաբերության, անցած տարվա ընթացքում արդյունաբերությունը պահում էր 1.5 տոկոս աճ, սակայն այս պատերազմական գործողությունների արդյունքում տուժեց նաև արդյունաբերությունը: Արդեն իսկ ունենք արդյունաբերության ոլորտում 0.2 տոկոս անկում, շինարարության ոլորտում՝ 11.2, առևտրի դեպքում՝ 13.5, ծառայությունների դեպքում 13.6 տոկոս անկում: Ունենք անկում արտահանման մեջ 5.2 տոկոսի և ներկրման՝ 15.9 տոկոսի չափով»,- շեշտեց նա:

Տնտեսագետի խոսքով՝ սպառումը նույնպես կրճատվել է, մարդիկ ավելի քիչ են սպառում: Նա նշեց, որ Հայաստան ավելի քիչ է արտարժույթ հոսում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ավելի քիչ մարդ է մեկնում արտագնա աշխատանքի, իսկ մեկնողներն էլ ավելի քիչ փող են ուղարկում, դոլարի հոսքերը նվազել են:

«Սրան գումարվում է այն, որ Արցախյան այս պատերազմի արդյունքում իր գործունեությունը գրեթե դադարեցրել է Սոթքի հանքավայրը, որը ապահովում էր մեր արտահանման 4 տոկոսը: Բացի այդ, Սոթքը հանդիսանում էր Հայաստանի 4-րդ խոշոր հարկատուն: Արցախյան այս պատերազմի արդյունքում տուժել է նաև էներգետիկ համակարգը, Արցախի 36 հէկերից 30-ը դադարեցրել են իրենց գործունությունը, մյուս վեցն իրենց հզորությամբ փոքր չափով են գործում: Արցախը կարողնաում էր էժան էլեկտրաէներգիա արտահանել ՀՀ, մեր էլեկտրաէներգիայի սակագնի մեջ նաև հաշվի էր առնվում Արցախից ստացվող էժան էլեկտրաէներգիան, որն այսուհետ չենք ստանում, սա ևս որոշակի գործոն է, որը չունենք»,- հայտարարեց նա:

Սուրեն Պարսյանը նշեց, որ Արցախի 15 հանքերից 13-ն անցել են թշնամուն: «Այդ երկու հանքավայրերն էլ, որ մնում են Արցխում ներկայումս չեն շահագործվում: Այդ հանքերից մեկն ապահովում է Արցախի արտահանման շուրջ 60 տոկոսը, ունի 1400 աշխատող, հանդիսանում է Արցախի թիվ մեկ հարկատուն, հիմա այդ կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը, քանի որ այդ հանքավայրը շահագործելու համար անհրաժեշտ ջուրը հոսում էր նոր Մարաղա գյուղից, որը հանձնվեց թշնամուն: Պետք է այդ հանքավայերրի շահագործման համար գտնել ջրի այլ աղբյուր: Բացի այդ, այդ հանքի պղնձի հանքանյութը գալիս էր Հայաստան, Հայաստանից էր արտահանվում: Այսինքն՝ Հայաստանի տնտեսության վրա դա ևս բացասական ազդեցություն է թողնում»,- ասաց նա:

Տնտեսագետը պարզաբանեց՝ եթե այդ հանքավայրերը արդեն չվճարեն հարկեր, այդ հարկերի բացը պետք է լրացվի ի հաշիվ Հայաստանի պետական բյուջեի: «2020-ի պետական բյուջեն, որ Արցախը հաստատել էր, ընդհանուր 120 մլրդ դրամ էր կազմում, դրա 60 մլրդը տալիս էր Հայաստանը, 60 մլրդը հավաքում էր Արցախը, հիմա Արցախն իր 60 մլրդը չի կարողանալու հավաքագրել: Տարբեր հաշվարկներով 45-50 տոկոսը կրճատվելու է իր հարկերի, ինչն էլ պետք է լրացվի ի հաշիվ ՀՀ բյուջեի»,- շեշտեց նա:

Բացի այդ, նա ընդգծեց, որ Արցախի կորցրած տարածքների վրա մշակվում էր ցորեն, 100 հազար տոննա ցորեն էինք ստանում Արցախից, ցորենի ինքնաբավության մակարդակով Հայաստանը բավականին ցածր ցուցանիշներ ունի, հիմա պետք է մտածել տեղում արտադրելու կամ դրսից բերելու մասին, իսկ աշնանացան ցորեն ՀՀ-ում նորմալ չի իրականացվել, ինչը նշանկում է, որ խնդիրներ ենք ունենալու 2021-ին հացահատիկի մասով: Տնտեսագետի խոսքով՝ ազատագրված տարածքները նաև հարմար էին անասնապահության համար և այդ շրջանում կարողանում էինք էժան անասուն պահել, քանի որ կարիք չկար խոտ հավաքելու, նաև Հայաստանից խոտի տուկ ձեռք բերելու համար գնում էին ազատագրված տարածքներ, այնտեղից էին բերում Հայաստանի համար. այսինքն՝ 2021-ին խնդիր կունենանք նաև անասնապահության ոլորտում:

«Բացի այդ, Հայաստանի բանկերը Արցախում տարբեր հաշվարկներով մոտ 1 լրդ դոլարի ներդրում են իրականացրել: Այսինքն՝ վարկավորել են բազմաթիվ բիզնես գաղափարներ, որից 600 մլն-ը իրականացվել են ՀՀ կառավարության երաշխիքներով: Եթե օրինակ՝ այդ հէկը, որը քանդվել է արդեն և չի կարողնում իր գումարը վճարել, ապա ՀՀ կառավարությունը պետք է այդ գումարը վճարի՝ որպես երաշխավոր: Ըստ էության, մեր պետական պարտքը տարբեր հաշվարկներով ավելացել է շուրջ 600 մլն դոլարի չափով, բայց դրա մասին հստակ տեղեկատվություն չկա, դրա մասին ՀՀ գործող իշխանությունները որևէ գնահատական կամ վերլուծություն չեն անում»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով պարտքին, տնտեսագետը նշեց, որ 2020-ի նոյեմբերի 30-ի դրությամբ ՀՀ-ն ունի 7.5 մլրդ դոլար պարտք, տարվա ընթացքում պարտքը ավելացել է ավելի շատ, քան կանխատեսվում էր: «2020-ի համար պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 63 տոկոս, այն դեպքում, երբ պլանավորում էինք մինչև 59 տոկոս: Հաջորդ տարի ևս նախատեսվում է պարտքն ավելացնել շուրջ 700 մլն դոլարով: Մենք հաջորդ տարվա ընթացքում շատ հավանական է՝ կգերազանցենք Արժույթի համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված 70 տոկոսի շեմը: Այլ կերպ ասած՝ 70 տոկոսի շեմը գերազանցող երկրները համարվում են ֆինանսների կառավարման տեսանկյունից ռիսկային երկրներ և նրանց նկատմամբ խստացվում է պահանջները: Նման բարձր պարտքային բեռ ունեցող երկրներին վարկերը, փոխառությունները տրամադրում են ավելի բարձր տոկոսներով և խիստ պյամաններով: 2021-ի բյուջեի 10 տոկոսը ծախսելու ենք պարտքերը սպասարկելու համար»,- շեշտեց Պարսյանը:

Վերջինս ընդգծեց, որ 2021 թվականի համար մեր տնտեսական հիմքերը շատ թույլ են և դրական սպասումներ չեն կարող առաջացնել: «Հետևաբար մենք նախևառաջ պետք է վերանայենք մեր հարկաբյուջետային քաղաքականությունը: Այս լիբերալ մոտեցումներով հնարավոր չէ շտկել տնտեսությունը: Առաջին հերթին պետք է վերանայել հարկային քաղաքականությունը, պետք է անցնել պրոգրեսիվ հարկային համակարգի: Ոչ մի վարկային կազմակերպություն վարկ չի տրամարդի, երբ տեսնի որ Հայաստանը 2020-ին ավելի քիչ հարկեր է հավաքագրել, ավելին 2021-ին նախատեսվում է ավելի քիչ հարկերի, եկամուտների հավաքագրում: Գործ ունենք մի երկրի հետ, որի եկամուտները նվազում են, բայց նա ցանկանում է վարկ վերցնել, իսկ նման երկրին ավելի խիստ պայմաններով վարկ կտարամդրեն, սրանից խուսափելու համար մենք պետք է մեր հարկային եկամուտներն ավելացնենք, պրոգրեսիվ համակարգի անցնենք»,- նշեց նա:

դիտվել է 98 անգամ
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին ... Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Պաղեստինի Արտաք... Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել ա... Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայաց... «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդա... «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երե... «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության... Վերացվել է կաթնամթերքի արտադրության գործունեո... Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարն... Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություննե... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Լանջազատ գյուղի ոլորանների մոտակայքում քարաթա... «Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Ար... Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները մարտի 29-... Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-... Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և... «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում ... «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային ... «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հա... «Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ ... «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են... Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բ... «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասո... «Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են ... «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ... «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞... «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դա... Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների հ... Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյ... «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի ... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan