Մեկ օրում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 417 դեպք
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 417-ով, մահացել է 31 մարդ: Այս մասին գրում է Sputnik-ի վրացական ծառայությունը՝ վկայակոչելով վրացական StopCov-ի պաշտոնական կայքի տվյալները:
Նշվում է՝ համավարակի սկզբից ի վեր հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսի 229 169 դեպք:
Միևնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում կովիդ-կլինիկաներից դուրս է գրվել 2,469 մարդ: Բացի այդ՝ համավարակի սկզբից մինչ այժմ ապաքինվել է 220 442 հիվանդ, իսկ մահացել՝ 2 603-ը:
Մեկ օրվա ընթացքում երկրում կատարվել է 2795 թեստավորում, այդ թվում ՝ 1868 արագ հակագենի և 927 ՊՇՌ թեստ:
Ներկայումս 386 մարդ գտնվում է կարանտինում, 4290-ը` հիվանդանոցներում, իսկ 840-ը` կովիդ-հյուրանոցներում:
Վրաստանի 41 քաղաքացի տեղափոխվել է այլ երկրներ՝ բուժման նպատակով:
Հիշեցնենք՝ Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հայտնաբերվել էր փետրվարի 26-ին: