Վրաստանում ուժգին փոթորիկ է սպասվում. քամու արագությունը կարող է հասնել 30 մ/վ-ի
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության գործակալությունն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարել է օրերս երկրում սպասվող ուժեղ քամիների մասին:
«Հունվարի 4-5-ին Սև ծովի ափամերձ տարածքներում`Կոլխեթիի, Վերին Իմերեթիի և Գորի-Սուրամի հատվածներում, սպասվում է դեպի արևելք ուղղությամբ ուժեղ քամի, որի արագությունը կարող է հասնել 30 մ/վ-ի», - ասված է գրառման մեջ:
Նշենք՝ 30-32 մ/վ արագությամբ քամիները դասվում են առավել ուժգին փոթորիկների շարքին: