Գեղարքունիքի մարզում՝ Ճամբարակից Վահան տանող ճանապարհին, Mitsubishi-ն 4.5 մետր բարձրությամբ կամրջից ընկել է․ 28-ամյա վարորդը մահացել է, կինն ու երեխան՝ հոսպիտալացվել․ Shamshyan.com
Այսօր՝ հունվարի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Այսօր՝ հունվարի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
ճանապարհահատվածում 4.5 մետր բարձրություն ունեցող կամրջից, դեռևս անհայտ պայմաններում գլխիվայր ընկել է կամրջի տակ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Հաջյանը տեղում մահացել է, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. oր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավորները վարորդի կինն ու երեխան են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: