ԻԻՀ կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատարը նախազգուշացրել է տարածաշրջանի արաբական երկրներին, որ Իրանը չի տարբերակի ամերիկյան ռազմաբազաներն ու երկրները, որոնց տարածքում են գտնվում այդ օբյեկտները, եթե պատերազմ սանձազերծվի
Իրանի իսլամական հեղափոխության կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Խաջիզադեն նախազգուշացրել է տարածաշրջանի արաբական երկրներին, որ Իրանը չի տարբերակի ամերիկյան ռազմաբազաներն ու երկրները, որոնց տարածքում են գտնվում այդ օբյեկտները, եթե պատերազմ սանձազերծվի:
Բրիգադային գեներալի խորհուրդ է տվել ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ աշխատող տարածաշրջանի երկրներին փոխել իրենց քաղաքականությունը, հաղորդում է Tasnim-ը:
«ԱՄՆ-ն եւ սիոնիստական ռեժիմը երբեք չեն ապահովել անվտանգություն, եւ եթե ինչ-որ բան պատահի եւ պատերազմ սանձազերծվի, մենք չենք տարբերակի ամերիկյան ռազմաբազաներն ու երկրները, որոնց տարածքում են գտնվում այդ օբյեկտները»,-նշել է նա:
Գեներալ Խաջիզադեն հաստատել է, որ ԻԻՀԿ-ի հրթիռային հզորությունը երբեք չի դառնա բանակցությունների առարկա:
Խաջիզադեն նաեւ նշել է Իրանի՝ ամերիկյան բազաների ուղղությամբ պատասխան հարվածի մասին գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո՝ հայտարարելով, որ այդպիսի հարձակումը ոչնչացրել է ԱՄՆ-ի արժանապատվությունը: