«Վրաստանում նեղացած են Ռուսաստանից, եթե քաղաքական գործչին ցանկանում են վարկաբեկել, նրան ռուսամետ են անվանում». Բուրջանաձեն՝ Սաակաշվիլիի քաղաքականության հետևանքների մասին
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, ընդդիմադիր «Միացյալ Վրաստան - դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն կարծում է, որ իր երկրում Ռուսաստանի նկատմամբ նեղացվածություն կա: Քաղաքական գործչի այս մասին ասել է «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:
«Վրաստանում նեղացած են Ռուսաստանից, չնայած կա նաև սուբյեկտիվ գործոն առ այն, որ քաղաքական գործիչները փորձում են բառացիորեն բոլոր խնդիրները գցել Ռուսաստանի վրա: Զանգվածային գիտակցության մեջ, հատկապես երիտասարդների շրջանում, Ռուսաստանի հեղինակությունը ծայրաստիճան բացասական է», - ասել է Բուրջանաձեն՝ ավելացնելով, որ Ռուսաստանի Դաշնության նման պատկերի ձևավորումը Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի քաղաքականության հետևանքն է:
Ըստ Բուրջանաձեի, նրա կառավարման տարիներին էր, որ ի հայտ է եկել այդպիսի հակառուսական միտում, ձևավորվել են կարծրատիպեր, որոնց մեջ անհետացել է ողջամտությունը: Նախկին խոսնակը կարծում է, որ Սաակաշվիլիի քաղաքականությունն այժմ հիմնականում կրկնում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը:
Բուրջանաձեն հայտարարել է, որ ինքը երբեք «ռուսամետ» դիրք չի զբաղեցրել. «Ես հավատում եմ, որ վրացի քաղաքական գործիչը չի կարող որևէ «կողմի» հարել, բացառությամբ «վրացամետ» լինելուց:
Այնուամենայնիվ, նույնիսկ այնպիսի տարրական ճշմարտությունը, որ խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, սկսեց ընկալվել որպես հայրենիքի դավաճանություն: Այս մոտեցումը մշակեցին այն ժամանակ Սաակաշվիլին և նրա թիմը, ովքեր ցանկանում էին վարկաբեկել ինձ, և իմ հայտարարություններն աղավաղված ձևով հասան մարդկանց»:
Բուրջանաձեն հավելել է, որ եթե ուզում են քաղաքական գործչին վարկաբեկել, ապա նրան ռուսամետ են անվանում: