Երկնային ջահեր՝ ի հիշատակ զոհված տղաների (Տեսանյութ)
Ինչպես երեկ Operativ լրատվականը հայտնել էր, Հանրապետության հրապաակում ժամը 23:30-ի սահմաններում մեկնարկել էր երկնային ջահերի արձակումը՝ ի հիշատակ պատերազմում մեր հերոսացած տղաների: Օդապարուկներով լուսավորվել էր գիշերային երկինքը:
Ժամը 23:15-ին Տեր Հայրը հանդես եկավ իր աղոթքով և խոսքով՝ ի հիշատակ մեր հերոսացած տղաների: Այնուհետեւ քաղաքացիներին անվճար բաժանվում էին օդապարուկներ, որոնք ուղիղ ժամը 00.00-ին օդ արձակվեցին: Այդ ամենը զուգորդվում էր Տիգրան Մանսուրյանի երաժշտության ներքո:
Տեսանյութը՝ Հրապարակից՝ News.am-ի: