Պենտագոնը համարում է, որ Իրանը զենք է ուղարկել Իրաք ԱՄՆ-ի ուժերին հարվածելու համար
Պենտագոնում ենթադրում են, որ Իրանի իշխանությունները Իրաք են տեղափոխել լրացուցիչ զենք, այդ թվում՝ փոքր հեռավորության բալիստիկ հրթիռներ, որը կարող է կիրառվել ընդդեմ երկրում տեղակայված ԱՄՆ ուժերի: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով Պենտագոնում աղբյուրներին:
Հեռուստաալիքի զրուցակիցներից մեկը նշել է, որ ամերիկյան հետախուզությունը գրանցել է կոնտակտներ իրաքցի զինյալների եւ իրանյան «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչների միջեւ: «Գոյություն ունի մի քանի մտահոգիչ վկայություն, որ Իրաքում հաձակումներ են նախապատրաստվում՝ ուղղված ԱՄՆ զինվորականների եւ ազգային շահերի դեմ»,-հայտնել է ՊՆ աշխատակիցներից մեկը:
Fox News հեռուստաալիքը չորեքշաբթի հաղորդել էր ԱՄՆ հետախուզության կասկածների մասին, որ Թեհրանը պատրաստվում է հարված հասցնել Մերձավոր Արեւելքում ամերիկյան ուժերի նկատմամբ, քանի որ շուրջ մեկ տարի առաջ սպանվել էր «Ալ Քուդս»-ի հրամանատար Ղասեմ Սուլեյմանին: