Հոնկոնգում դատարանը որոշել է փոխել մեդիամագնատ Ջիմի Լայի խափանման միջոցը
Հինգշաբթի Հոնկոնգի դատարանը վճռել է խստացնել մեդիամագնատ Ջիմի Լայի խափանման միջոցը, ոը մեղադրվում է ազգային անվտանգության մասին օրենքը խախտելու մեջ: Նա տնային կալանքից կրկին կտեղափոխվի բանտ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դեկտեմբերի 23-ին դատարանը համաձայնվել էր տնային կալանք սահմանել 1.3 մլն ԱՄՆ դոլարի դիմաց՝ արգելելով նրան տեղաշարժվել, շփվել օտարերկրացիների, լրագրողների հետ եւ գրառումներ կատարել սոցիալական ցանցերում: Սակայն արդարադատության կառավարական դեպարտամենտը բողոքարկել էր այդ որոշումը, որը բավարարվել էր դատարանի կողմից: Այդկերպ, գործարարը կրկին տեղափոխվել է կալանավայր, որտեղ կմնա մինչեւ ապրիլի 16-ը՝ դատարանի հաջորդ նիստի օրը:
73-ամյա մագնատը բերման է ենթարկվել դեկտեմբերի 3-ին խարդախության գործով, իսկ դեկտեմբերի 11-ին նրան մեղադրանք է առաջադրվել օտարերկրյա ուժերի հետ դավադրության մեջ, որը նպատակ էր հետապնդում սպառնալիք ստեղծել ազգային անվտանգության համար:
Next Digital Medi մեդիահոլդինգի եւ «Պինգո ժիբաո» թերթի հիմնադիրն այս տարի դարձել է միաժամանակ մի քանի գործում մեղադրյալ: Այդ ընդդիմադիր գործիչը համարվում է անցած տարվա հակակառավարական ցույցերի հիմնական կազմակերպիչներից մեկը: Նա սերտ կապեր է պահպանում ԱՄՆ-ի էլիտայի հետ, այդ թվում՝ ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի եւ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Հայտնի է, որ մագնատը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Չինաստանի եւ Հոնկոնգի դեմ: