Մոլդովայի նախագահը հայտարարել է բանակցությունների նպատակով Ռուսաստան ժամանելու պատրաստակամության մասին
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ պատրաստ է ժամանել Ռուսաստան ՝ քննարկելու կարևոր թեմաներ, որոնց թվում են մոլդովական ապրանքների արտահանումն ու Մերձդնեստրի խնդրի կարգավորումը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ես պատրաստ եմ մեկնել Ռուսաստան: Մենք ունենք թեմաներ, որոնք մեր մշտական օրակարգում են. դրանք վերաբերում են առևտրին, արտահանմանը, Մերձդնեստրի հակամարտության կարգավորմանը: Հետևաբար, ես բաց եմ քննարկելու մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգը»,-ասել է հայտարարել է Մոլդովայի նախագահը:
Միևնույն ժամանակ, նախագահը նշել է, որ մինչ Մոսկվա մեկնելը մտադիր է այցելել Կիև և Բրյուսել: