ՀՀ նախագահի հրամանագրով Սմբատ Գրիգորյանը նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սմբատ Գրիգորյանը նշանակվել է 5-րդ կորպուսի հրամանատար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Սմբատ Գրիգորյանին նշանակել 5-րդ բանակային կորպուսի հրամանատար»,-ասված է հաղորդագրության մեջ: