ԱՄՆ-ում աֆրոամերիկուհու սպանության մեջ ներքաշված ոստիկանության երկու աշխատակից կազատվի աշխատանքից
ԱՄՆ-ում ոստիկանության երկու աշխատակից, որոնք մասնակից են եղել աֆրոամերիկուհի Բրեոննա Թեյլորի սպանությանը, կազատվեն աշխատանքից: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում տալով New York Times թերթին:
Համաձայն պարբերականի՝ ոստիկաններ Մայլզ Քոսգրոուվի և Ջոշուա Ջեյնսի փաստաբանները հայտնել են, որ իրենց պաշտպանյալները ստացել են աշխատանքից ազատման մասին հաղորդագրությունը:
Ավելի վաղ պատասխանատվության էր ենթարկվել միայն դետեկտիվ Բրեթ Հենքիսոնը, որն աշխատանքից ազատվել էր հունիսին, սակայն նրան ուղիղ կերպով չէին մեղադրում Թեյլորի սպանության մեջ, այլ նրան մեղադրանք էր առաջադրվել մի քանի մարդու կյանքը վտանգի ենթարկելու գնով կրակ բացելու մեջ: