Իրանում ՀՀ դեսպանը Իսլամական խորհրդի մեջլիսի 2 հայ պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-Իրան հարաբերությունները
Իրանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ դեկտեմբերի 28-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է Իսլամական խորհրդի մեջլիսի հայազգի պատգամավորներ Ռոբերտ Բեգլարյանին և Արա Շահվերդյանին։
«Հանդիպման ընթացքում արծարծվեցին Արցախյան պատերազմից հետո Հայաստանում ստեղծված բարդ իրավիճակի և տարածաշրջանային նոր մարտահրավերների պայմաններում Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման խնդիրները։
Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների միջխորհրդարանական կապերի ամրապնդման հարցերին։
Քննարկվեցին նաև երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամական և համագործակցային հարաբերությունների խորացման գործում իրանահայ համայնքի մեծ դերակատարության և հետագա անելիքներին վերաբերող հարցեր»,- նշված է դեսպանության տեղադրած ֆեյսբուքյան գրառման մեջ։