Որոշ գործիչների ամպագորգոռ հայտարարությունները կարող են ազդել գերիների փոխանակման հարցի վրա. Ալեն Սիմոնյան
Ադրբեջանական կողմը եւ այլ հետաքրքրված կողմերը բաց չեն թողնում Հայաստանի ներքաղաքական զարգացումները եւ մենք պետք է շատ զգույշ լինենք, նաեւ որոշ գործիչներ պետք է զգույշ լինեն, որովհետեւ տարբեր ամպագորգոռ հայտարարություններ, օրինակ, կարող են ազդել գերիների փոխանակման հարցի վրա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Հայտարարություններ, որ մենք հեսա մտնում ենք, օրինակ, Աղդամը վերցնենք: Որեւէ նման հայտարարություն հղի է հետեւանքներով»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք ակնարկում է Վիտալի Բալասանյանին, ով օրերս հայտարարել էր, թե հետ ենք վերցնելու Ասկերանն ու Հադրութը, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Երբ ես մի բան եմ ուզում ասել, ասում եմ, իսկ եթե չեմ ուզում անուն ֆիքսել, չեմ անում դա»: